Ով է Նոր Հաճնում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն
Wed, 04 Nov 2026 13:44:38 +0400
Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը։ Այս մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 3-ին կայացած ՔՊ վարչության նիստում, որը վարել է կուսակցության վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՔՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության փոխնախագահ, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վարչության որոշմամբ դեկտեմբերի 13-ին կայանալիք Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Գրիգորի Երանոսյանը»։