Քննչականի պետն առյուծի սիրտ չէր կերել…

Քննչականի պետն առյուծի սիրտ չէր կերել…

Wed, 04 Nov 2026 17:15:08 +0400


Նախորդ օրն Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրգորյանը հարց է տալիս Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, թե «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը պարունակո՞ւմ է, արդյոք, հանցակազմ: Իրավաբան Պողոսյանի կողմից հետևում է այսպիսի պատասխան. «Հայցակազմի առկայությունը քննարկելիս, քննարկվում է տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը»: Այնուհետև պատգամավորը նկատում է՝ ինչպես է պատահել, որ քաղաքացի Ն.Փ.-ի դեպքում հանցակազմ չի գտնվել, իսկ քաղաքացի Ա. Մ.-ն նույնը գրել է ֆեյսբուքում, եւ դա պարունակել է հանցակազմ: Ինչպես է դա բացատրում Քննչականի ղեկավարը: ՔԿ-ի նախագահը կրկին խոսում է վերը նշված գործոններից, սակայն մնում է անհասկանալի, թե որ դեպքում այդ գործոնների ամբողջությունը կարող է վերածվել հանցակազմի, իսկ որ դեպքում՝ չի վերածվի:

Հենց սկզբից ասեմ, որ եթե մենք լինեինք ոչ թե հայ, այլ հույն, և բնակվեինք ոչ թե 21-րդ դարում, այլ անտիկ շրջանում՝ այսինքն մ. թ. ա. առաջին հազարամյակի կեսերին, նման հարց դժվար թե առաջանար: Քանի որ մեզ համար հստակ կլիներ, որ «այն, ինչ թույլատրված է Զևսին, արգելված է եզին»: Ու տվյալ հարցադրման պարագայում որպես Զևս կդիտարկվեր քաղաքացի Ն.Փ.-ն, իսկ որպես եզ՝ քաղաքացի Ա. Մ.-ն: Ն.Փ.-ն կդիտարկվեր Զևս, քանի որ վերջինս հունական պոլիսներից մեկի բռնապետը կլիներ, իսկ Ա. Մ.-ն՝ նույն պոլիսի շարքային քաղաքացին: Բայց մենք, ի դժբախտություն Ն.Փ.-ի ու նրա կամակատարների, բնակվում ենք 21-րդ դարի Հայաստանում: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, անտիկ հունական ասացվածքը մեզանում «գործելու» իրավունք չունի: Որովհետև, ի վերջո, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որ ձգտում է տեղ գրավել, ըստ ՀՀ վարչապետի, եվրոպական ժողովրդավարական ակումբում:

Պատմական այս էքսկուրսից անցում կատարենք այն հարցին, թե ինչ դեր են կատարում տեղի, իրադրության, ժամանակի, միջավայրի և անձի հատկանիշները «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը որպես հանցակազմ դիտարկելու- չդիտարկելու պարագայում: Հենց սկզբից ասեմ, որ չլինելով իրավաբան, ինձ իրավունք եմ վերապահում քննարկել այդ իրավական թնջուկը զուտ տրամաբանության և եվրոպական ժողովրդավարական պրակտիկայի տեսանկյունից: Առաջինն այն հիմքով, որ իրավաբանությունը, որքան էլ առաջին հայացքից խուճուճ թվա, կառուցված է հենց տրամաբանության վրա: Իսկ երկրորդի առումով հայ հասարակության գրագետ հատվածը որոշակի գաղափար կազմեց այս տարվա՝ կեղծիքներով լի խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:
Սկսենք տեղի գործոնից: «Կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը Ն.Փ.-ն գործածել է հրապարակավ՝ բազմաթիվ քաղաքացիների շրջապատում՝ նրանց վրա գործելով երկակի ազդեցություն: Գրագետ ունկնդիրների վրա այն ունեցել է վանող ազդեցություն, իսկ իր աջակից կիսագրագետների վրա՝ 180 աստիճանով տարբերվող ազդեցություն: Առաջինները ստիպված են եղել թաքցնել իրենց վրդովմունքը, որպեսզի չարժանանային ոստիկանության կողմից բերման ենթարկվելուն: Երկրորդները, բնականաբար, հրապարակավ արտահայտել են իրենց հրճվանքը: Այնուհետև այդ դրվագը շրջանառվել է մամուլում և հատկապես հեռուստատեսությամբ՝ ապահովելով բազմահազար դիտումներ: Ինչի շնորհիվ երկակի ազդեցության շրջանակը տասնյակ և հարյուրավոր անգամ ավելի է մեծացել:

Գանք քաղաքացի Ա. Մ.-ին: Վերջինս, ինչպես նշեց այդ օրինակը ներկայացնող բանախոսը, ենթադրել է, որ եթե Ն.Փ.-ի դեպքում «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը հանցակազմ չի պարունակում, ապա նույնը կլինի՝ եթե ինքը այն տեղադրի սոցցանցային իր էջում: Տեղյակ չեմ, թե որքան լայն է վերջինիս «ազդեցության» շրջանակը, բայց վստահ եմ, որ դա անգամներով ավելի քիչ կլինի, քան Ն.Փ.-ի դեպքում՝ հաշվի առնելով Ն.Փ.-ի կարգավիճակն ու հեռուստատեսությամբ այդ արտահայտությունը տարածվելու պարագան: Սակայն քաղաքացի Ա. Մ.-ի հետազոտական փորձը փորձանք է դարձել նրա գլխին, ու վերջինիս առումով հարուցվել է քրեական վարույթ: Դա ենթադրում եմ՝ հաշվի առնելով, որ «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը նրա դեպքում, չգիտես ինչ տրամաբանությամբ, պարունակել է հանցակազմ:

Անցնենք իրադրության, ժամանակի և միջավայրի գործոններին, որոնց առումով արդեն իսկ խոսվեց տեղի գործոնի քննարկմանը: Իրադությունը քարոզչային էր, այսինքն հավաքվել կամ վարչական լծակն օգտագործելով՝ բերվել էին նրանք, ովքեր համակիր էին կյամ կախված գործող իշխանությունից: Ինչը նշանակում է, որ եթե «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունն արտասանելուց հետո որևէ մեկը փորձեր զարմացած բարձրաձայն հարցնել, թե դա ինչ խոսք է պետության ղեկավարի շուրթերից, ապա այդ մեկը վստահաբար կենթարկվեր այդ արտահայտությամբ գրգռված ամբոխի հարձակմանը: Եթե որևէ մեկը փորձի հակաճառել, ապա դրան կուղարկեմ հոգեբանի մոտ դասախոսություն լսելու: Ժամանակն ու միջավայրը իրադրության բաղկացուցիչներից են, այնպես որ դրանց վրա առանձին կանգ առնելն իմաստ չունի:

Եվ եթե այդ երեք գործոններին ավելացնենք նաև անձի՝ «ՀՀ մեծարգո վարչապետի» պահը, ապա չեմ կասկածում, որ հարձակվողների կողքին կլինեն նաև իրավապահները: Որոնք կփորձեն ոչ թե կարգ ու կանոն պահպանել, այլ «պաշտպանել» օտարի վրա հարձակվողների սրտի վարչապետին: Ի դեպ, քարոզարշավային օրերին Հայաստանից ոմանք եվրոպական կառույցներից փորձել էին պարզել, թե որքանով է իրավաչափ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից փողոցային բառապաշարի օգտագործումը: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում վերոբերյալ արտահայտության բնույթի ինչպիսին լինելուն: Ինչևէ, պատասխանն այն էր, որ նախընտրական քարոզչության օրերին այդ հարցի սրությունը մի փոքր մեղմվում է՝ քանի որ զգացմունքային պահերին մարդիկ կարող են դուրս գալ սովորական վարվելակերպից: Բայց միաժամանակ արձանագրել էին, որ դա վերաբերում է ընդդիմությանը, իսկ իշխանություն առումով այն չի կարող գործել, քանի որ բարձրագույն պաշտոնը ստիպում է դրսևորել ավելի պատասխանատու վարքագիծ: Որքան հիշում եմ, արդարադատության տիկին նախարարը ՍԴ-ում դա բարձրաձայնել էր՝ «մոռանալով» հիշատակել իշխանությանն առնչվող բաղադրիչը:

Ասվածը նշանակում է, որ «կզացնելու եմ, սատկացնելու եմ» արտահայտությունը պետք է հանցակազմ պարունակեր հենց վարչապետի պարագայում: Ու դա այդպես կլիներ՝ եթե Հայաստանը լիներ իսկապես ժողովրդավարական ու ժողովրդավարական ակումբի անդամ լինելու արժանի պետություն: Բայց քանի որ աշխարհը փոփոխվում է, իսկ մենք էլ ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, անձի գործոնը կատարեց հակատրամաբանական դերակատարում: Դե, իսկ քննչականի պետն էլ առյուծի սիրտ չէր կերել, որպեսզի դեմ գնար իրականությանը:

ՀԳ. Զարմանալի բան ասեմ. իմ՝ 67+ տարիքում, ի դեմս Արթուր Պողոսյանի, առաջին անգամ եմ տեսնում քննչականի բարեհամբույր պետի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում․ Նարեկ Կարապետյան

Այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում․ Նարեկ Կարապետյան Wed, 04 Nov 2026 19:57:44 +0400 Հաշվի…

13 րոպե ago

9 անարժ գույք, որից 4-ը ձեռք է բերել 2018-ից հետո․ համայնքապետի ունեցվածքը

9 անարժ գույք, որից 4-ը ձեռք է բերել 2018-ից հետո․ համայնքապետի ունեցվածքը Wed, 04 Nov…

25 րոպե ago

Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ

Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ Wed, 04 Nov 2026…

35 րոպե ago

Ալեգրովան վաճառել է նախկին քաղաքապետի նվիրած բնակարանը

Ալեգրովան վաճառել է նախկին քաղաքապետի նվիրած բնակարանը Wed, 04 Nov 2026 19:30:43 +0400 Ռուս հայտնի…

40 րոպե ago

Քաղաքացիների հոսքը չի դադարում. «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ

Քաղաքացիների հոսքը չի դադարում. «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ Wed, 04 Nov…

45 րոպե ago

Բուհական մասնագիտություն ստանա՞լն է ձեռնտու, թե՞ կուսակցական դառնալը

Բուհական մասնագիտություն ստանա՞լն է ձեռնտու, թե՞ կուսակցական դառնալը Wed, 04 Nov 2026 19:15:25 +0400 Նկատե՞լ…

55 րոպե ago