Բուհական մասնագիտություն ստանա՞լն է ձեռնտու, թե՞ կուսակցական դառնալը

Բուհական մասնագիտություն ստանա՞լն է ձեռնտու, թե՞ կուսակցական դառնալը

Wed, 04 Nov 2026 19:15:25 +0400


Նկատե՞լ եք, թե մեկ շնչի հաշվով ինչն է առատ մեր հայրենիքում՝ դեղատները եւ կուսակցությունները: Իսկ ինչի՞ հանդեպ է հետաքրքրությունը մարում. բուհերի ընդունելության, որտեղ տարեցտարի աճում է թափուր մնացած մասնագիտութունների թիվը, եւ չկա առաջվա համընդհանուր աժիոտաժը: Թե ինչու են դեղատներն այդքան շատ, պարզ է: Փորձագետների վկայությամբ՝ հարեւան Վրաստանում դեղերը շատ ավելի էժան են, քան Հայաստանում: Երեւի այդ բիզնեսը չափազանց եկամտաբեր է: Իսկ ինչո՞ւ է ընդամենը 3,1 մլն բնակչություն ունեցող Հայաստանում կուսակցությունների թիվը վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել՝ 60-ից դառնալով 128: Դա է՞լ է եկամտաբեր:

ՀՀ քաղաքացիները, մասնավորապես՝ «շուստրիները», հասկացել են, որ ամենաձեռնտու բիզնեսը, իրենց եւ իրենց շրջապատի համար երկրային արքայություն ստեղծելու ձեւն ընտրություններում, հատկապես համապետական ընտրություններում հաղթելն է: Իրոք: Ի տարբերություն բուհական եւ այլ մրցույթների, ԱԺ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու համար չեն պահանջվում ո՛չ նորմալ կրթություն ու գիտելիք, ո՛չ հմտություններ, ո՛չ էլ կյանքի ու ղեկավարման փորձ: Քո փոխարեն ամեն ինչ կանեն օգնականներդ: Դու միայն պետք է կարողանաս արտասանել նրանց գրած տեքստերը, ինչը, ինչպես պարզեց վերջերս անցկացված PISA միջազգային գնահատման հետազոտությունը, մեր դպրոցները դեռեւս կարողանում են ապահովել: Մինչդեռ, պլյուս կհամարվեն լեզվակռիվ եւ «տղայական ռազբորկա» անելու քո հմտությունները:

Նույնիսկ առողջության մասին տեղեկանք՝ ժողովրդի լեզվով ասած՝ գժի թուղթ չի պահանջվում, ինչպես, ասենք, վարորդական իրավունք ստանալու դեպքում է: Չի պահանջվում տեղեկանք, որ դատված չես եղել: Ընդհակառակը՝ բանտում նստած լինելն ավելացնում է այդ մրցույթում հաղթելու հավանականությունը: Եվ չկա պատժվելու որեւիցե ռիսկ, եթե հետագայում բացահայտվի, որ դու ստախոս ու մանիպուլյատոր ես եւ խաբեությամբ ես եկել իշխանության: Ընդհակառակը՝ պատժվելու ռիսկ ունեն նրանք, ովքեր կհամարձակվեն բարձրաձայնել այդ մասին:

ԱԺ ընտրություններում «կոն­կուրսը» մեծ է, բայց նման չէ բուհերի մրցույթին, որտեղ նույնիսկ հաղթելու դեպքում պետք է 4-6 տարի չարչարվես, գլուխդ ծանրաբեռնես գիտելիքներով, քննություններ ու ստուգարքներ հանձնես՝ գիշերները չքնելով եւ ներվայնանալով, նաեւ՝ ուսման վարձ մուծես: Իսկ վերջում նույնիսկ չունենաս երաշխիք, որ առանց ծանոթությունների եւ աշխատանքային փորձի կկարողանաս գտնել աշխատանք՝ ետ բերելու սովորելու ընթացքում ծախսած գումարներդ:

ԱԺ ընտրություններում հակառակն է: Հաղթած երջանիկները 5 տարի շարունակ ստանում են բարձր աշխատավարձ, նաեւ՝ հավելավճարներ: Ստանում են արտասահմանյան գործուղումներ, քարտուղարներ, «պադավատներ»: Բացի այդ, ապահովում են նաեւ իրենց անհոգ ծերությունը, քանի որ հետագայում կստանան շքեղ թոշակներ: Բոլորը բարելավում են իրենց կենսագրությունները:
Այդ 5 տարիների ընթացքում գլուխդ չես ծանրաբեռնում, չես ներվայնանում նույնիսկ սովորական դարձած լեզվակռիվների պարագայում: Գիշերներդ կարող ես անցկացնել հաճելի վայրերում, ասենք՝ ակումբներում, այլ ոչ թե ճկռես՝ «կրծելով գիտության գրանիտը»: Իսկ եթե չհաղթես, միեւնույն է, կուսակցական, հատկապես կուսակցապետ լինելը ոչ միայն եկամտի աղբյուր է՝ օրինական եւ թաքնված դրամաշնորհների ու պայմանավորվածությունների տեսքով, այլ նաեւ՝ պատվավոր` քո անձը հետաքրքիր, նշանակալի եւ հանրահայտ դարձնող հանգամանք: Նաեւ պատմության մեջ մնալու ձեւ է, նույնիսկ այն պարագայում, եթե դու ոչնչով աչքի չընկնող անձ ես, կամ քո ղեկավարած կուսակցությունն այնքան փոքրաթիվ է, որ լրագրողները քեզ անվանում են մարդ-կուսակցություն:

Սակայն, ի տարբերություն նախկինում գործող ԱԺ մեծամասնական ընտրությունների, համամասնական ընտրակարգի դեպքում հաղթելն ավելի բարդ է եւ աշխատատար: Դժվարը 7,5 մլն դրամ ընտրագրավ ճարելն է, ինչը շուստրիների համար խնդիր չէ: Մինչդեռ, աշխատավարձով ապրող նրանց գաղափարակիր եւ հայրենասեր մրցակիցների համար մեծ պրոբլեմ է: Աշխատատար է, որովհետեւ անհրաժեշտ է ստեղծել կուսակցություն կոչվող խմբավորում եւ կազմել նրա գաղափարախոսական եւ ծրագրային փաստաթղթերը: Սակայն «շուստրիների» համար դա եւս անհաղթահարելի խոչընդոտ չէ՝ գումարի դիմաց գործը կանեն այդ հարցում մասնագիտացած անձինք: Իսկ դու ամենեւին էլ պարտավոր չես հավատարիմ մնալ դրանց պահանջներին: Կարող ես նույնիսկ հայտարարել, թե քո կուսակցությունը չունի գաղափարախոսություն: Մինչդեռ, մերձավորներից եւ փողոցից հավաքագրված քո կուսակցականների համար գաղափարախոսությունը պետք է լինի մեկը՝ հավատարմություն, նվիրվածություն ու անխոս հնազանդություն կուսակցապետին:
Վախենամ, թե այս բացատրությունից հետո, կուսակցությունների թվին զուգընթաց, էլ ավելի կաճի բուհերում թափուր տեղերի թիվը: Եվ, չունենալով տնտեսության համար անհրաժեշտ մասնագետներ, ստիպված կլինենք հրավիրել տասնապատիկ թանկ արժեցող արտերկրի նրանց գործընկերներին: Մինչդեռ, պետության համար կարեւորը ոչ թե կուսակցականների, այլ անհրաժեշտ թվով մասնագետների առկայությունն է:

Գրիգոր Էմին-Տերյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեգրովան վաճառել է նախկին քաղաքապետի նվիրած բնակարանը

Ալեգրովան վաճառել է նախկին քաղաքապետի նվիրած բնակարանը Wed, 04 Nov 2026 19:30:43 +0400 Ռուս հայտնի…

11 րոպե ago

Քաղաքացիների հոսքը չի դադարում. «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ

Քաղաքացիների հոսքը չի դադարում. «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ Wed, 04 Nov…

17 րոպե ago

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Wed, 04 Nov 2026 19:07:36 +0400 Latest…

34 րոպե ago

Արջը հոշոտել է որսորդին

Արջը հոշոտել է որսորդին Wed, 04 Nov 2026 19:00:54 +0400 Ռուսաստանի Տոմսկի մարզում հայտնաբերվել է…

41 րոպե ago

Ինչպես ճանապարհեցին Ծառուկյանին

Ինչպես ճանապարհեցին Ծառուկյանին Wed, 04 Nov 2026 19:00:17 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

42 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը ջախջախվեց. Աբովյան

Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը ջախջախվեց. Աբովյան Wed, 04 Nov 2026 18:52:49 +0400 Latest news from Հրապարակ…

49 րոպե ago