Ալեգրովան վաճառել է նախկին քաղաքապետի նվիրած բնակարանը
Wed, 04 Nov 2026 19:30:43 +0400
Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան վաճառել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի նվիրած բնակարանը։ Այն գտնվում էր Մոսկվայի Նախիմովյան մայրուղու վրա։ Բնակմակերեսը կազմում էր 150 քառ մետր։ Բնակարանը վաճառվել է 75 միլիոն ռուբլով։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Հրապարակման համաձայն, բնակարանը մեկ տարի շարունակ հանված է եղել վաճառքի, սակայն գնորդ չի գտնվել։ Պատճառը եղել է այն, որ անշարժ գույքի հետ կապված եղել են փաստաթղթային խնդիրներ։ Նաեւ՝ իրականացված է եղել անօրինական վերապլանավորում։ Նախնական արժեքը եղել է 88 միլիոն ռուբլի, սակայն հնարավոր է եղել վաճառել միայն 75 միլիոնով։