Փառատոնը չեղարկել են՝ ճնշումների պատճառով

Փառատոնը չեղարկել են՝ ճնշումների պատճառով

Wed, 04 Nov 2026 17:50:41 +0400


«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին Համաշխարհային փառատոների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու անունից ստացել է պաշտոնական գրություն, համաձայն որի՝ կազմակերպչական կոմիտեն որոշել է ամբողջությամբ չեղարկել 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնը։

Հիշեցնենք, որ WOFA-ն ավելի վաղ պաշտոնապես հրավիրել էր արցախյան երկու համույթների՝ «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի համույթին և Արցախի ազգային նվագարանների նվագախմբին՝ մասնակցելու փառատոնին։ Սակայն հոկտեմբերին կազմակերպիչները չեղարկել էին համույթների մասնակցությունը՝ հղում անելով որոշ դեսպանատների առարկություններին և փոխանցելով քաղաքական բնույթի մեղադրանքներ՝ առանց դրանք հիմնավորող փաստեր կամ պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելու։

Այդուհանդերձ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հրապարակվել են նաև նյութեր, որոնց հեղինակները կոչ են արել Ադրբեջանի պետական մարմիններին կանխել արցախյան մշակութային համույթների մասնակցությունը միջազգային փառատոններին՝ այդ մասնակցությունը ներկայացնելով որպես Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու միջոց։ Նման հրապարակումները մտահոգիչ են, քանի որ մշակութային գործունեությունը դիտարկվում է քաղաքական հակադրության շրջանակում։

Տեղի ունեցածը հանրային լայն արձագանք ստացավ։ Խնդրին հետևողականորեն անդրադարձան հանրային գործիչներ, լրագրողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ։

Հետագայում WOFA-ի կազմակերպչական կոմիտեն տեղեկացրեց 2027 թվականի մարտին Վիեննայում նախատեսվող միջոցառմանը արցախյան համույթներին նոր հրավեր տրամադրելու մտադրության մասին և հայտնեց, որ նախատեսում է ստեղծված իրավիճակը քննարկել Եվրամիության համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու, թե նման պայմաններում ինչպես շարունակել իր գործունեությունն ու միջազգային մշակութային համագործակցությունը։

Սակայն դրանից հետո WOFA-ի նախագահը դժգոհություն հայտնեց կազմակերպության նկատմամբ շարունակվող հանրային քննադատությունից՝ այն բնութագրելով որպես իրենց դեմ ուղղված արշավ։ Նա նաև պնդումներ ներկայացրեց իր անձնական լուսանկարների տարածման և այլ հրապարակումների վերաբերյալ՝ հիշատակելով հնարավոր իրավական քայլերը։ Մեր կազմակերպությունը հերքել է իր առնչությունը նշված հրապարակումներին։

Նոյեմբերի 4-ին արդեն հայտարարվեց ամբողջ փառատոնի չեղարկման որոշումը։

Մենք ափսոսանքով ենք արձանագրում այս զարգացմանը՝ հաշվի առնելով դրա հետևանքները փառատոնի մյուս մասնակիցների և հանդիսատեսի համար։ Միաժամանակ ընդգծում ենք, որ ամբողջ փառատոնի չեղարկման պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ մեզ չեն տրամադրվել, և չենք պնդում, թե այդ որոշումը պայմանավորված է մեր կազմակերպության գործողություններով կամ հանրային արձագանքով։

Փառատոնի ամբողջական չեղարկումը, սակայն, չի վերացնում արցախյան համույթների մասնակցության նախնական չեղարկման հանգամանքները պարզաբանելու անհրաժեշտությունը։

Մեր նպատակը որևէ միջազգային մշակութային միջոցառման անցկացմանը խոչընդոտելը չէ, այլ արցախյան համույթների արժանապատվության և միջազգային մշակութային կյանքին հավասար մասնակցության իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև նմանատիպ դեպքերի կրկնության կանխումը։

Վերջին շաբաթների զարգացումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մշակութային իրավունքներին առնչվող որոշումները չեն կարող դիտարկվել բացառապես կազմակերպիչների ներքին հարցերի շրջանակում, հատկապես երբ դրանց հիմնավորման համար ներկայացվում են փաստերով չհաստատված քաղաքական մեղադրանքներ։

Բարձր ենք գնահատում հանրային գործիչների, լրատվամիջոցների, մշակութային, հասարակական, իրավապաշտպան և միջազգային կազմակերպությունների հետևողականությունն ու աջակցությունը, որոնք նպաստեցին խնդիրը հանրային ուշադրության կենտրոնում պահելուն և մշակութային իրավունքների պաշտպանության տեսանկյունից քննարկելուն։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պատրաստակամ է մասնակցելու կառուցողական և փաստերի վրա հիմնված քննարկումների՝ շարունակելով իր աշխատանքը հանուն արցախյան մշակութային ժառանգության պահպանման և դրա կրողների միջազգային մշակութային կյանքին լիարժեք մասնակցության։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ ծանր քաղաքական հարված է ստացել Կայա Կալասը

Ինչ ծանր քաղաքական հարված է ստացել Կայա Կալասը Wed, 04 Nov 2026 18:00:53 +0400 Ֆինլանդիայի…

18 րոպե ago

Ի՞նչ է անելու՝ ոտքս է կտրելո՞ւ, թե՞ ձեռքս

Ի՞նչ է անելու՝ ոտքս է կտրելո՞ւ, թե՞ ձեռքս Wed, 04 Nov 2026 17:57:57 +0400 Latest…

21 րոպե ago

Գիշերը նստում, մտածում են՝ էլ ի՞նչ կարելի է անել, որ Փաշինյանին ընդդիմացող չլինի

Գիշերը նստում, մտածում են՝ էլ ի՞նչ կարելի է անել, որ Փաշինյանին ընդդիմացող չլինի Wed, 04…

22 րոպե ago

Բաղրամյանում ՔՊ-ին չպետք է գրանցեին․ դիտորդներ

Բաղրամյանում ՔՊ-ին չպետք է գրանցեին․ դիտորդներ Wed, 04 Nov 2026 17:55:08 +0400 Անկախ դիտորդ դաշինքը…

24 րոպե ago

ՔԿ-ն կարող էր միանգամից գրել, որ քայլեր են անում, որ ՀՀ-ում հաստատեն «ալիևյան սահմանադրությունը»

ՔԿ-ն կարող էր միանգամից գրել, որ քայլեր են անում, որ ՀՀ-ում հաստատեն «ալիևյան սահմանադրությունը» Wed,…

27 րոպե ago

Եզրաս արքեպիսկոպոսը Պուտինին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհակալությունը

Եզրաս արքեպիսկոպոսը Պուտինին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհակալությունը Wed, 04 Nov 2026 17:46:07 +0400 Եզրաս…

33 րոպե ago