Ինչ ծանր քաղաքական հարված է ստացել Կայա Կալասը
Wed, 04 Nov 2026 18:00:53 +0400
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի եւ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցները ծանր հարված են եղել եվրադիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասի համար։ Այս մասին հայտնում է L’AntiDiplomatico-ն։
Քաղաքական իմաստով հատկապես ուշագրավ է այն, որ Կրեմլի ղեկավարի հետ հեռախոսազրույցն ունեցել են ոչ թե եվրադիվանագիտական կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, այլ երկու երկրների ղեկավարներ, որոնք հանդես են եկել իրենց երկրների անունից անկախաբար՝ առանց նշելու, որ խոսում են ողջ ԵՄ անունից, ասված է հոդվածում։ Նման ընթացքի շարունակման դեպքում՝ Կայա Կալասը՝ իր ղեկավարած եվրադիվանագիտական գերատեսչության հետ միասին կարող է պարզապես վերածվել «կողքից դիտողի», պարզապես հետեւելով, թե ինչպես են սահմանվում ԵՄ ապագա անվտանգային հարցերը։