Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Wed, 04 Nov 2026 21:00:39 +0400


«Հայաստան-Թուրքիա մեդիա տուր»-ի ընթացքում հայ և թուրք լրագրողներն անանուն հարցում են անցկացրել Թուրքիային սահմանակից Ախուրիկ ու Ղարիբջանյան գյուղերում և փորձել հասկանալ տեղի բնակիչների տրամադրվածությունը հայ-թուրքական սահմանի բացման և Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու հնարավոր գործարկման վերաբերյալ։

«Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական սահմանը կբացվի՞, թե՞ ոչ» հարցին ի պատասխան՝ տեղացիներից մեկն արձագանքեց․ «Մի ծաղկով գարուն չի գա, պետական որոշում պետք է լինի»։ Նա հիշեց, որ 1993-ից հետո Թուրքիան տարեկան կորցրել է միլիոնավոր դոլարներ՝ փակելով երկաթգիծը, որն օգուտ էր բերում հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայից Հայաստան ցորենի մատակարարումն իրականացվել 1992-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության և Խոսրով Հարությունյանի վարչապետության օրոք։

Տեղացիներից մեկն էլ նշեց, որ 15 տարի աշխատել է երկաթուղում՝ ցորեն է դատարկել վագոններից։ Հիշում է, որ Թուրքիայից ցորեն էր եկել Հայաստան երկաթուղիով ու եթե երկաթուղին հիմա էլ աշխատի, գյուղից շատ մարդ կգնա աշխատելու։ Ըստ նրա՝ գյուղում աշխատատեղ չկա, եթե գործարկվի երկաթուղին մարդիկ զբաղվածություն կունեան։

Ինքը կողմ է, որ սահմաները բացվեն ու ժողովուրդներն առևտուր անեն։ Հիշում է նաև, որ ժամանակին Թուրքիային ցեմենտ են տվել, փոխարենը մսամթերք վերցրել։ Բնակչի խոսքով՝ հարևանների հետ պիտի շփում ունենաս ու առևտուր անես, միգուցե խաղաղության համար հենց դա է պետք։

«Արդյո՞ք կողմ են սահմանի բացմանը» հարցին ի պատասխան՝ տեղացի կանանցից մեկը նշել է, որ սահմանի բացման պարագայում տնտեսությունը կարող է զարգանալ ու ավելի դրական փոփոխություններ կլինեն։ Ըստ նրա՝ եթե սահմանը բացվի, գյուղից կարող են կարտոֆիլ, կաղամբ ու գազար արտահանել։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է պատկերացնում հայերի ու թուրքերի շփումները, բնակչուհին թեև հայտնեց մտավախություն թուրքերի հետ շփման պարագայում, բայց նաև կարծքի հայտնեց, որ ժամանակի ընթացքում գուցե վստահություն ձևավովի։

«Պետք է գան շփվենք, որ տեսնենք ինչ ձևի մարդիկ են։ Եթե շփվենք ու տեսնեք, որ լավ մարդիկ են, նորմալ կընդունենք իրենց։ Գիտեք ինչ, համ հայերի մեջ լավ մարդիկ կան, համ էլ թուրքերի, բայց դե վատն էլ կա»։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ երբ սահմանները բաց են եղել, ինքն այդ ժամանակ ոչ մի վատ կամ բացասական բան չի հիշում։ Բայց հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչն է փոխվել ու, թե ինչ կլինի, դժվարացավ պատասխանել, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ

Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Thu, 05 Nov 2026…

16 րոպե ago

Էյֆելյան աշտարակը փակվել է․ որն է պատճառը

Էյֆելյան աշտարակը փակվել է․ որն է պատճառը Thu, 05 Nov 2026 22:00:00 +0400 Ֆրանսիայում անցկացվող…

21 րոպե ago

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում Thu,…

29 րոպե ago

Գիքորը ԵՄ է գնում

Գիքորը ԵՄ է գնում Thu, 05 Nov 2026 21:45:34 +0400 Եկավ քաղաք` դորդուփեշ արեց, հիմա…

35 րոպե ago

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Thu, 05 Nov…

42 րոպե ago

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին Thu, 05 Nov 2026 21:30:03 +0400 Եվրահանձնաժողովի զեկույցը ամենեւին էլ խիստ…

51 րոպե ago