Գիքորը ԵՄ է գնում

Գիքորը ԵՄ է գնում

Thu, 05 Nov 2026 21:45:34 +0400


Եկավ քաղաք` դորդուփեշ արեց, հիմա էլ գնում է ԵՄ։ Ավելի լավ կլիներ՝ Ենոքավանում մնայիր, Գիքո՛ր ջան։ Չնայած կասկածելի է՝ գյուղում ապրելու տարրական հմտություններ ունե՞ս։

ԵՄ-ն ինքն էլ չգիտի՝ ուր գնա, իսկ մեր Գիքորը հայտարարում է. «ԵՄ ենք գնում»՝ միաժամանակ ԵԱՏՄ-ում մնալով։ Սա Գիքորական շուստրիությո՞ւն է, թե՞ իսկապես հավատացել է եվրոպացի պաշտոնյաների դիվանագիտական ժպիտներին, որոնց տակ հաճախ ավելի շատ նենգություն ու ծաղր կա, քան անկեղծություն։ Թե՞ պարզապես ժամանակավոր ապաստան ու փող աշխատելու նոր եղանակ է գտել։

Գիքորին ասելիք չունեմ` նա իր ճանապարհն ունի։ Հարց ունեմ այդ ճանապարհին ու Գիքորին հավատացողներին։ Քանի՞ երկիր գիտեք, որ ԵՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալով՝ ԵՄ անդամ են։ Կամ քանի՞ երկիր գիտեք, որ ԵՄ-ի հետ սահման ունեն, մեզանից շատ ավելի վաղ են հայտ ներկայացրել եւ շատ ավելի մեծ շանսեր ունեին անդամ դառնալու, բայց տարիներ շարունակ դռան շեմն էլ չեն անցել։

Ասվածիս վառ օրինակը Թուրքիան է, որը տասնամյակներ շարունակ ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, բայց այդ ցանկությունը գնալով հեռանում է իրականություն դառնալուց։ Մեր մյուս հարևանը՝ Վրաստանը, տարիներ առաջ նույնպես եվրոպական խոստումներ լսեց, ոգեւորվեց` բայց եվրոպական պայծառ ապագան մթագնվեց պատերազմով, տարածքների կորստով, տնտեսական վնասներով ու այդպես էլ ԵՄ անդամ չդարձավ։ Հետո Վրաստանում իշխանության եկան ադեկվատ ուժեր, որոնք, ի վերջո, հրաժարվեցին այդ անիրականանալի նպատակից, որովհետև հասկացան մի պարզ ճշմարտություն՝ եվրոպական խոստումների դիմաց սեփական երկիրը կորցնելը ոչ թե առաջընթաց է, այլ ինքնակործանում։

Իսկ մեր Գիքորը ճամփա է ընկե. մի ոտքը՝ ԵԱՏՄ-ում, մյուսը՝ ԵՄ-ի դռան մոտ։ Մեզ էլ համոզում է, թե ինքը լավ գիտի՝ ուր է գնում։
Գիքո՛ր ջան, ճանապարհը դեռ երկար է։ Տես` հանկարծ չպարզվի, որ հերթական անգամ քեզ խաբել են` ինչպես դու ես մեզ խաբում, իսկ տուն վերադառնալու ճանապարհն էլ փակել են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում Thu,…

8 րոպե ago

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Thu, 05 Nov…

21 րոպե ago

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին Thu, 05 Nov 2026 21:30:03 +0400 Եվրահանձնաժողովի զեկույցը ամենեւին էլ խիստ…

30 րոպե ago

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին Thu, 05 Nov 2026 21:23:18 +0400…

37 րոպե ago

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը Thu, 05 Nov 2026…

42 րոպե ago

Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու հանդիպման

Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու…

44 րոպե ago