Բաղրամյանում ՔՊ-ին չպետք է գրանցեին․ դիտորդներ

Բաղրամյանում ՔՊ-ին չպետք է գրանցեին․ դիտորդներ

Wed, 04 Nov 2026 17:55:08 +0400


Անկախ դիտորդ դաշինքը ընտրություններին առաջադրվող կուսակցությունների թեկնածուների ցուցակները մշտապես ստուգում է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանելու հատկանիշով։ Մասնավորապես կարևոր ենք համարում յուրաքանչյուր եռյակում սեռերի ներկայացված լինելու և համայնքում ընդգրկված բնակավայրերի ներկայացվածության «քվոտաները», հաշվի առնելով, որ հենց դաշինքն է եղել այդ պահանջների ձևավորման ջատագովը։ Ստուգվում է նաև ցուցակում կուսակցականների և անկուսակցականների համամասնությունը։

Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս առաջադրվող կուսակցությանը կամ դաշինքին ունենալ ոչ ավելին քան 30% անկուսակցական թեկնածու։ Անկուսակցական են համարվում տվյալ կուսակցության կամ դաշինքի անդամ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող թեկնածուները։ Եթե կուսակցության ցուցակում 30 թեկնածու է, ապա 21-ի վերաբերյալ պետք է լինի տվյալ կուսակցության անդամ լինելու մասին նշումը։ Այս տվյալը որևէ ձևով չի ստուգվում և չի կարող ստուգվել, եթե կուսակցությունն ինքը չհրապարակի իր անդամների անդամության տոմսերը։

Առաքելությունը տեղեկացված է այն մասին, որ կուսակցությունները ձևական են մոտենում այս հարցին։ Սակայն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում անգամ այս ձևականությունը որոշել են չպահել․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 30 թեկնածուներից 12-ը՝ գրեթե 40%-ը չեն հանդիսանում կուսակցության անդամ։

Դաշինքը չունի հիմնավորված վարկած «Քաղաքացիական պայմանագրի» տեղական կառույցի նման որոշման պատճառների մասին։ Ի հակառակ՝ համայնքում առաջադրված մյուս՝ «Գործարար» կուսակցության ցուցակում կուսակցության անդամների թիվը բարձր է 81%-ից։

Թիվ 16 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն առանց օրենքի պահանջներին համապատասխանության ստուգման գրանցել է ցուցակը, պետք է վերանայի իր որոշումը՝ հաշվի առնելով, որ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց հայտնի դառնալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը չէր կարող գրանցվել։

Անցյալում երկու նման նախադեպեր էին եղել՝ բնակավայրերից ներկայացվածության պահանջը չբավարարելու հիմքով․ 2021թ․ Ախուրյան համայնքում «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի և 2022թ․ Ալավերդիում «ՀՅԴ» կուսակցության դեպքում։ «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի դեպքում գրանցելու մասին որոշումը չեղարկվել էր ԿԸՀ-ի միջամտության արդյունքում, այնուհետև վերականգնվել վարչական դատարանի որոշմամբ, սակայն կրկին չեղարկվել էր վարչական դատարան «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության կողմից դիմելու արդյունքում։ «ՀՅԴ»-ի ցուցակի գրանցումը ուժի մեջ է թողնվել և որևէ կուսակցության կողմից դատական կարգով բողոքարկում տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականից քաղաքացիական հասարակությունը և Անկախ դիտորդը ջատագովում են, պահանջում են՝ ՏԻՄ ընտրություններին կուսակցություններից բացի հնարավոր դարձնել քաղաքացիական նախաձեռնությունների ձևաչափով առաջադրումը և սկզբունքորեն անկուսակցական խմբերի մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին Wed, 04 Nov 2026 21:00:39 +0400 «Հայաստան-Թուրքիա…

23 րոպե ago

Մարզպետարանում անտեղյա՞կ են

Մարզպետարանում անտեղյա՞կ են Wed, 04 Nov 2026 20:45:28 +0400 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ…

38 րոպե ago

Ժողովրդի մեծ մասը չի նստելու իր տեղը. Նարեկ Կարապետյանը 2 ժամից հատուկ միջոցառման մասին է հայտնելու

Ժողովրդի մեծ մասը չի նստելու իր տեղը. Նարեկ Կարապետյանը 2 ժամից հատուկ միջոցառման մասին է…

50 րոպե ago

Երբվանից են սկսել անցկացվել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Երբվանից են սկսել անցկացվել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները Wed, 04 Nov 2026 20:30:16 +0400 ԱՄՆ Կոնգրեսի…

53 րոպե ago

Ո՞ւմ է ուղղված Դիլիջանը մաքուր պահելու կոչը

Ո՞ւմ է ուղղված Դիլիջանը մաքուր պահելու կոչը Wed, 04 Nov 2026 20:15:27 +0400 Հոկտեմբերի 25-ին…

1 ժամ ago

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան Wed, 04 Nov 2026 20:05:16 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր»…

1 ժամ ago