9 անարժ գույք, որից 4-ը ձեռք է բերել 2018-ից հետո․ համայնքապետի ունեցվածքը

9 անարժ գույք, որից 4-ը ձեռք է բերել 2018-ից հետո․ համայնքապետի ունեցվածքը

Wed, 04 Nov 2026 19:45:18 +0400


Հոկտեմբերի 25-ի ընտրություններում Վարդենիս համայնք առաջադրված եւ ըստ էության՝ ընտրված Ահարոն Խաչատրյանը 2025-ի եկամուտների իր տարեկան հայտարարագրում 9 անշարժ գույք է հայտարարագրել, որոնցից 4-ը ձեռք է բերել իշխանափոխությունից հետո՝ 2018-2019թթ․։ Խաչատրյանը նաեւ 3 մեքենա է հայտարարագրել՝ GAZ, KAMAZ եւ TOYOTA մակնիշի, վերջինը ձեռք է բերել 2024-ին, իսկ մյուսները՝ 2000-ականներին։ «Արտքոմփանի» ՍՊԸ կառուցապատող ընկերությունից որպես հանձնված կամ վերադարձված փոխառություն համայնքապետը հայտարարագրել է 34,8 մլն դրամ։ Վերջինիս ավանդները կազմել են 20 հազար դոլար եւ 35 մլն դրամ, իսկ բանկային հաշվի մնացորդը՝ 4 մլն դրամ։ Խաչատրյանի կանխիկ դրամական միջոցները կտրուկ աճել են՝ տարեսկզբին նա ունեցել է 2,5 մլն դրամ, տարեվերջին՝ 25 մլն դրամ։ Որպես եկամուտ Խաչատրյանը հայտարարագրել է 6 մլն 56 հազար դրամ աշխատավարձ եւ 25 մլն դրամ այլ եկամուտ, որը ստացել է բնամթերային ձևով ։

Խաչատրյանն իր հայտարարագրում նշել է, որ կինը՝ Էլմիրա Խաչատրյանը ուսուցիչ է, եւ աշխատում է Վանեւան վարչական շրջանի միջնակարգ դպրոցում, սակայն սա միակ աշխատանքը չէ, որն իրականացնում է համայնքապետի կինը։ Կնոջ հայտարարագիրն ու համայանքապետի էջն ուսումնասիրելու արդյունքում պարզ դարձավ, որ վերջինս համատեղությամբ Վարդենիս համայանքի Տորֆավան բնակավայրի «Հրաշք պարտեզ» մանկապարտեզի տնօրենն է։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 2 մլն 337 հազար 593 դրամ, որից 1 մլն 728 հազար 197 դրամը աշխատավարձ՝ տնօրենի պաշտոնի համար, իսկ մնացած գումարը՝ որպես ուսուցիչ։ Վերջինս բանկում ունի 7 մլն դրամ ավանդ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանի ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության հարց է

Սամվել Կարապետյանի ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության հարց է Sat, 07 Nov 2026 19:18:17…

9 րոպե ago

Գնաճի մասին, կամ՝ ինչ է թաքցնում վիճակագրությունը

Գնաճի մասին, կամ՝ ինչ է թաքցնում վիճակագրությունը Sat, 07 Nov 2026 19:15:21 +0400 Հայաստանի պաշտոնական…

12 րոպե ago

Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը

Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը Sat, 07 Nov 2026 19:07:09 +0400 Կրեմլը…

20 րոպե ago

Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներին․ Լուկաշենկո

Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներին․ Լուկաշենկո Sat, 07 Nov 2026 19:00:20 +0400…

27 րոպե ago

Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը․ Նարեկ Կարապետյան

Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը․ Նարեկ Կարապետյան Sat, 07 Nov 2026 18:57:25 +0400 Լեփ-լեցուն…

30 րոպե ago

Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար

Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Sat, 07 Nov 2026 18:53:09 +0400 Ուկրաինայի…

34 րոպե ago