Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան

Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան

Wed, 04 Nov 2026 23:50:51 +0400


Այս տարվա աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկ արծաթե մեդալ է նվաճել։ Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) աշխարհի առաջնության եզրափակչում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բովեն Ուիլիամ Բասեթի հետ մենամարտում պարտվել էր 1-9 հաշվով և դարձել աշխարհի փոխչեմպիոն։

«Բավականին երկար ժամանակ աշխարհի առաջնության եզրափչում մասնակից չէինք ունեցել։ Մեծ հաշվով կարող ենք ասել՝ բոլոր մասնակիցներն էլ ելույթ ունեցան իրենց հնարավորություններիի սահմաններում։

Ընդհանուր առմամբ, թիմի ելույթից դժգոհ չեմ»,- ասուլիսում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Նա նշեց, որ Արսեն Հարությունյանը ուժեղ մրցակցի դեմ հանդես եկավ՝ աշխարհի չեմպիոն էր, ում էլ պարտվեց։

«Սպորտ է, ամեն ինչ էլ ստացվում է։ Ինձ թվում է՝ Արսենն ուժերը կհավաքի, սխալների վրա կաշխատի, գալիք աշխարհի առաջնությունում, որը շատ կարևոր է, նախաօլիմպիական է, լավ մարզավիճակ կունենա»,- ասաց մարզիչը։

Վազգեն Թևանյանի ներկայացմամբ, ընդհանուր 5 գոտեմարտ է անցկացրել, 5-ն էլ լարված է անցել։

«Եզրափակիչը չստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք մարզիչների հետ։ Առաջին օրվա լարվածությունը, հոգնածությունը, երկրորդ օրը գորգի վրա երևաց, չստացվեց ընտրված տակտիկայով գոտեմարտելը։

Մեդալի համար շատ ուրախ եմ։ Երկար տարիներ եզրափաչում հանդես չէինք եկել։ Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը։

Հետագայում պետք է մտածել սխալների ուղղությամբ, ընտրել ճիշտ տակտիկա ու այդպես գոտամարտել»,- ասաց աշխարհի փոխչեմպիոնը։

Խոսելով ստացած վնասվածքի մասին՝ Վ. Թևանյանն ասաց. «Կիսաեզրափակչում եմ ստացել, բայց եզրափակչում ինձ խանգարող հանգամանք չհանդիսացավ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալիեւից նամակներ են ստանում, սկսում են իր ձևաչափով աշխատել

Ալիեւից նամակներ են ստանում, սկսում են իր ձևաչափով աշխատել Thu, 05 Nov 2026 00:11:52 +0400…

32 seconds ago

Հայի դեմ են պայքարում` ադրբեջանցու Սահմանադրությունը հաստատելու համար

Հայի դեմ են պայքարում` ադրբեջանցու Սահմանադրությունը հաստատելու համար Thu, 05 Nov 2026 00:09:34 +0400 Latest…

3 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն իր նկարից էլ արդեն վախենում է

Նիկոլ Փաշինյանն իր նկարից էլ արդեն վախենում է Thu, 05 Nov 2026 00:07:43 +0400 Latest…

5 րոպե ago

Ինչ գաղափարի շուրջ են համախմբվել ընդդիմադիր ուժերը

Ինչ գաղափարի շուրջ են համախմբվել ընդդիմադիր ուժերը Wed, 04 Nov 2026 23:56:24 +0400 Ինչպես արդեն…

16 րոպե ago

Disney-ում սպասվում են հազարավոր կրճատումներ

Disney-ում սպասվում են հազարավոր կրճատումներ Wed, 04 Nov 2026 23:55:57 +0400 Ամերիկյան Walt Disney ընկերությունը…

16 րոպե ago

«Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը

«Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը Wed, 04 Nov 2026 23:48:53 +0400…

24 րոպե ago