Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել
Thu, 05 Nov 2026 17:20:02 +0400
Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Բանտային կալանքի է տարվել ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, 3 ամսով ավելացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման ժամկետը, ինչպես նաև 3 ամսով երկարացվել է անհիշելի ժամանակներից տնային կալանքի ռեժիմում գտնվող Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը:
Այսպիսին է կալանավորված Հայաստանի կյանքն ու գործընթացները, որտեղ իշխանությունը ցուցակներում քաղաքական հետապնդումների է ենթարկում մարդկանց և նրանց անազատության մեջ պահելով՝ իշխանություն պահում: