Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտեց
Thu, 05 Nov 2026 20:30:38 +0400
Աշխարհահռչակ պորտուգալացի ֆուտբոլիստ, սաուդական «Ալ-Նասեր» ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է պորտուգալական հավաքականում իր կարիերայի ավարտի մասին։ 41-ամյա մարզիկը ասել է, որ հեռանում է հավաքականից։ Նա սոցկայքերում հրապարակել է ուղերձ այդ մասին։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն պորտուգալական հավաքականում առաջին անգամ հանդես է եկել տասնութ տարեկանում՝ 2003 թվականի օգոստոսի 20-ին, Ղազախստանի հետ հանդիպման ժամանակ, երկրորդ խաղակեսում որպես փոխարինող մարզիկ դուրս գալով խաղադաշտ։ Հանդիսանում է Եվրոպայի չեմպիոն 2016 թ․ նաեւ՝ ռեկորդաիր՝ հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների (234) եւ խփած գոլերի (146) քանակով։