Վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար․ Աշոտյանն իր աջակցությունն է հայտնել
Thu, 05 Nov 2026 20:23:19 +0400
Իմ անվերապահ աջակցությունը Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Դանիելյանին, Մարտուն Գրիգորյանին և Բագրատ Սրբազանին, Անդրանիկ Թևանյանին և մյուս բոլոր քաղբանտարկհալներին։
Այս ամենն այն գինն է, որը մենք՝ բոլորս միասին որպես ազգային ինքնիշխանությունը չոտնահարող և արժանապատիվ քաղաքացիներ ու քաղաքական ուժեր` վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը բաց է, և նա չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծմանը։ Հանուն իր խնդիրների լուծման, ոչ թե երկրի կամ ժողովրդի։
Նա որոշակի քարտ բլանշ և պատուհան ունի՝ ջարդելու ՀՀ-ում դիմադրությունը և կատարելու իր աշխարհաքաղաքական տերերին տրված խոստումը։ Այդ պատուհանը անընդհատ բաց չի լինելու։
Մենք միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ միասին դիմադրել այդ ճնշումներին և այնպես անել, որ այդ պատուհանը Փաշինյանի համար փակվի, և նա չհասնի իր ուզած արդյունքներին։
Ակնհայտ է, որ նոր սահմանադրության ընդունման թեզն է, որն առաջ է մղում անթաքույց ու բաց տեքստով։ Նա փաստացի խոստացել է, որ նոր սահմանադրության ընդունումն Ադրբեջանի կողմից թելադրված գործընթաց է։
Ակնհայտ է, որ դա զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձային փոփոխություններով։
Վատ է, որ ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ, որ ՀՀ-ն ինքնիշխանության այնպիսի կորուստներ ունի, որ Ադրբեջանի նման պետությունը ՀՀ-ում կարողանում է օրակարգ ու քայլեր թելադրել՝ ինչպիսիք են կալանավորումները և բռնաճնշումները։
Գրել է Արմեն Աշոտյանը