Ինչպես միշտ` ուշացած

Ինչպես միշտ` ուշացած

Fri, 06 Nov 2026 09:00:54 +0400


Ընդդիմությունը նախօրեին հավաք-քննարկում արեց եւ 4 կետից կազմված հայտարարություն տարածեց: Անշուշտ, լավ է եւ պետք է ողջունել: Բայց, ինչպես միշտ, այս քայլն էլ էր ուշացած. նման հավաք- քննարկում պետք է նախաձեռնեին ամիսներ, եթե չասենք` 1-2 տարի առաջ, որպեսզի «հիվանդությունը չխորանար», հնարավոր լիներ ժամանակին կանխել այս զարգացումները, որոնց բախվել ենք այսօր: Որպեսզի թույլ չտրվեր քաղաքական հետապնդումների, Եկեղեցու դեմ այս վայրի արշավի մոլեգնումը: Որպեսզի նախընտրական փուլում հասարակությանն ակտիվացնեին- մոտիվացնեին եւ իշխանության անպատժելիությունն էլ ակամայից չխրախուսեին: Որպեսզի չստացվեր, որ ամեն անգամ ընդդիմադիրները քայլ են անում, երբ դանակը ոսկորին է հասնում, եւ այլեւս հնարավոր չի լինում կանխել «բեսպրեդելի» թափանիվը: Առհասարակ, ցանկացած իշխանություն հղփանալու, պետական լծակները չարաշահելու, կոռուպցիայի մեջ թաղվելու, քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու հակումներ ունի: Եվ հանրային վերահսկողությունը չի սահմանափակվում միայն ընտրությունների ժամանակ` 5 տարին մեկ ձայն տալով կամ չտալով: Հանրային հսկողությունն արտահայտվում է ամենօրյա ռեժիմով, սխալ քայլ անող իշխանություններին պատժելուն ուղղված գործողություններով: Ոչ մի երկրում մարդիկ չեն սպասում, որ գա ընտրությունների օրը, եւ խելոք` շարվեշարան գնան ընտրատեղամասեր, որպեսզի մերժեն սխալը սխալի հետեւից անող իշխանություններին, որովհետեւ 5 տարին շատ մեծ ընթացք է, 5 տարում չարիքի վերածված իշխանությունները կարող են անդառնալի հետեւանքներ առաջացնել, անվերականգնելի կորուստներ պատճառել երկրին: Ոչ մի երկրում հանրությունը չի սպասում, որ հատ-հատ կալանավորեն բոլոր ընդդիմադիր գործիչներին եւ ամայացնեն քաղաքական դաշտը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

10 րոպե ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

15 րոպե ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

30 րոպե ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

38 րոպե ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

1 ժամ ago

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին Sun, 08 Nov 2026 22:58:06 +0400 ԱԼԻԵՎԻ ՄԱՄԼՅՈւՔՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ…

1 ժամ ago