Երբ երկրի ճակատագիրն է որոշվում, քաղաքական հակասությունները հաղթահարելը հասունության նշան է

Երբ երկրի ճակատագիրն է որոշվում, քաղաքական հակասությունները հաղթահարելը հասունության նշան է

Fri, 06 Nov 2026 09:50:19 +0400


Երեկվա ընդդիմության հավաքից հետո հատկապես զազրելի են թվում նախկինում Կոնգրեսին հարած որոշ մարդկանց՝ հանկարծակի ի հայտ եկած «մտահոգությունները»։

Հետաքրքիր է՝ այդ մարդիկ ինչո՞ւ չէին մտահոգվում, երբ Նիկոլ Փաշինյանը տապալում էր Արցախյան բանակցությունները՝ սեփական քաղաքական շահերը վեր դասելով ազգային շահերից։ Չէի՞ն մտահոգվում, որովհետև նրանից լափաբաժին էին ակնկալում։

Չմտահոգվեցին, երբ նա պատերազմը բերեց մեր տուն, ազգին մատաղ արեց ու Արցախին ու մեր հայրենակիցներին մենակ թողեց ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Չմտահոգվեցին, երբ Արցախն ամբողջությամբ նվիրեց Ալիևին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքներից զիջումներ արեց Ադրբեջանին, երբ Հայաստանի ինքնիշխանությունը դարձրեց սակարկության առարկա։

Չմտահոգվեցին, երբ պատերազմ հայտարարեց մեր ազգային ինքնությանն ու արժեքներին։

Բայց ահա հիմա հանկարծ մտահոգվել են։

Մտահոգվել են, որ նախկինում իրար դեմ պայքարած, երբեմն անհաշտ քաղաքական հակառակորդներ եղած ուժերը գիտակցել են մի պարզ ճշմարտություն. սեփական տարաձայնությունները մի կողմ դնելն ու միասնական ճակատով հանդես գալը ոչ թե դավաճանություն է սեփական անցյալին, այլ այսօրվա քաղաքական իրավիճակում ազգային պատասխանատվության դրսևորում։

Եվ ուրեմն՝ ո՞րն է նրանց իրական մտահոգությունը։ Որ ընդդիմությունը միավորվո՞ւմ է, թե՞ որ այդ միավորումը կարող է վերջ դնել իրենց քաղաքական հովանավորի իշխանությանը։

Երբ երկրի ճակատագիրն է որոշվում, քաղաքական հակասությունները հաղթահարելը հասունության նշան է։ Իսկ այդ գործընթացին խոչընդոտելը՝ սեփական նեղ շահերի սպասարկում։

Ազգային աղետի առաջ կանգնած երկրում միասնությունից վախենալն ու այն վարկաբեկելը քաղաքական դիրքորոշում չէ։ Դա ընտրություն է՝ հօգուտ անսկզբունք ընթացքի:

Արմեն Խաչատրյան
ՀԱԿ վարչության անդամ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում

Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում Fri, 06 Nov 2026 10:00:36 +0400 Թուրքիայի խորհրդարանում ֆինանսների նախարարության 2027թ.…

5 րոպե ago

«Հրապարակ»․ Հո չէի՞նք հավաքվել՝ մի թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով` պրոցեսը շատ լուրջ է

«Հրապարակ»․ Հո չէի՞նք հավաքվել՝ մի թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով` պրոցեսը շատ լուրջ է Fri, 06…

20 րոպե ago

Հայտնել է «աշխարհացունց մոտալուտ գործարքի» մասին

Հայտնել է «աշխարհացունց մոտալուտ գործարքի» մասին Fri, 06 Nov 2026 09:30:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

35 րոպե ago

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց, մինչդեռ հաղթելու շանս կար

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց, մինչդեռ հաղթելու շանս կար Fri, 06 Nov 2026 09:23:37 +0400…

42 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում

«Հրապարակ». Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում Fri, 06 Nov 2026 09:15:42 +0400…

50 րոպե ago

Ինչպես միշտ` ուշացած

Ինչպես միշտ` ուշացած Fri, 06 Nov 2026 09:00:54 +0400 Ընդդիմությունը նախօրեին հավաք-քննարկում արեց եւ 4…

1 ժամ ago