ԵԼ․ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց, մինչդեռ հաղթելու շանս կար
Fri, 06 Nov 2026 09:23:37 +0400
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում հյուրընկալվել է պորտուգալական «Տորենսեին» և պարտվել է 2:3 հաշվով։
Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիան» մինչև հանդիպման ավարտը հաղթում էր 2-1 հաշվով, սակայն 2 գոլ է ընդունել ավելացված րոպեներին։ Սա թիմի 4-րդ անընդմեջ պարտությունն էր Եվրոպա լիգայում։ Հաջորդ տուրում Հայաստանի չեմպիոնը նոյեմբերի 26-ին կհյուրընկալվի ավստրիական «Զալցբուրգին»։