ՍԴ նախագահ ընտրելու երրորդ փորձն է․ ովքեր են թեկնածուները
Fri, 06 Nov 2026 12:01:06 +0400
Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային նիստը, որի օրակարգում դատարանի նախագահի ընտրության հարցն է։ Մենք տեղեկացանք, որ դատարանի նախագահի թեկնածուները կրկին Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանն են։ Սա արդեն նախագահ ընտրելու երրորդ փորձն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կրկին այս հարցն էր ընդգրկված։ Որպես թեկնածու առաջադրվել էին դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, սակայն նրանցից ոչ ոք առաջին փուլով նախագահ չընտրվեց։