Սկանդալային քննարկում սահմանադրական խորհրդի նիստում

Սկանդալային քննարկում սահմանադրական խորհրդի նիստում

Fri, 06 Nov 2026 12:12:56 +0400


Այսօր տեղի է ունենալու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Նախորդ նիստը, մեր տեղեկություններով, շատ լարված է անցել, Սահմանադրության նախագծի բովանդակային մասին անդրադարձ գրեթե չի կատարվել։ Նախորդ նիստին առաջին անգամ մասնակցել է նաեւ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հասմիկ Ենգոյանը։

Դա պայմանավորված է քվոտաներով՝ «Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարան անցնելուց հետո Սահմանադրական բարեփոխումների խորհրդում անդամ կարող է ունենալ։ Մեզ հետ զրույցում Հասմիկ Ենգոյանն անդրադառնալով նիստին իր մասնակցությանը, նշեց․ «Մասնակցությունը մեր դեպքում ունի միակ նպատակ՝ մեր դիրքորոշումը ներկայացնելու, առարկությունները բարձրաձայնելու և գործընթացի նկատմամբ, մեր վերաբերմունքն արձանագրելու հնարավորություն։ Մենք դեմ ենք Ադրբեջանի պահանջով սահմանադրության փոփոխությանը և այդ մասին խոսելու ենք բոլոր հնարավոր հարթակներից։ Մասնակցությունը որևէ կերպ չի նշանակում համաձայնություն նոր Սահմանադրության ընդունման կամ հանրաքվեի անցկացման հետ»։ Հարցին՝ այսօր կայանալիք նիստին ինքը մասնակցելո՞ւ է՝ Ենգոյանը պատասխանեց․ «Այսօր չեմ մասնակցելու նիստին, բայց սա չի նշանակում, որ բոյկոտում եմ, այլ պայմանավորված է աշխատանքային զբաղվածությամբ»։

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում Հասմիկ Ենգոյանը, Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը հարց են բարձրացրել, որ իրենց տրամադրվի նոր Սահմանադրության նախագիծը, սակայն խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ պատրաստ չէ՝ երբ պատրաստ լինի այն ժամանակ էլ կհրապարակեն ու բոլորը կծանոթանան տեքստին։ Ինչից հետո իրավիճակը լարվել է, խորհրդի որոշ անդամներ հայտնել են, որ եթե իրենք՝ լինելով դրա մշակման մեջ մասնակցություն ունեցող մարմին, պետք է հրապարակվելուց հետո ծանոթանան տեքստին, ապա դիմում են գրում ու դուրս գալիս խորհրդից։ Սրբուհի Գալյանն էլ իրավիճակը հանդարտեցնելու համար համաձայնել է մինչ տեքստի հրապարակումը՝ նախ այն ներկայացնել խորհրդի անդամներին եւ հավելել է, որ իրենք ոչ թե Սահմանադրությունը մշակող, այլ խորհրդատվություն տրամադրող մարմին են եւ այդ խորհուրդները Արդարադատության նախարարության կողմից կարող են ընդունվել եւ կարող են մերժվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանն ասում է մի բան, ՀՖՖ-ն անում է հակառակը

Փաշինյանն ասում է մի բան, ՀՖՖ-ն անում է հակառակը Thu, 26 Nov 2026 17:05:07 +0400…

13 րոպե ago

Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում

Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Thu, 26 Nov 2026 17:00:04 +0400…

18 րոպե ago

ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից Thu, 26 Nov 2026 16:49:39 +0400 Փաշինյանը պաշտոնից ազատել…

29 րոպե ago

Անսահմանադրական վիճակ

Անսահմանադրական վիճակ Thu, 26 Nov 2026 16:45:04 +0400 Որպեսզի ալիեւյան սահմանադրությունն էլ չարժանանա ակադեմիական քաղաքի…

33 րոպե ago

300 մլն դրամ նոր էլեկտրոմոբիլների համար

300 մլն դրամ նոր էլեկտրոմոբիլների համար Thu, 26 Nov 2026 16:36:30 +0400 Latest news from…

42 րոպե ago

Ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ Անուշ Միրզոյան

Ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ Անուշ Միրզոյան Thu, 26 Nov 2026 16:30:27 +0400 ԱԺ «Ուժեղ…

48 րոպե ago