Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է երկրորդ փուլով
Fri, 06 Nov 2026 13:18:07 +0400
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։
Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները:
Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։
Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիրմիր Վարդանյանը։