Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին
Fri, 06 Nov 2026 13:30:47 +0400
Ադրբեջանի օդանավակայանները, հնարավոր է, թիրախ են դարձել Իրանի հետախուզական գործողության շրջանակներում՝ Չինաստանի օգնությամբ: Ռուսական Telegram ալիքների համաձայն, Թեհրանը չինական Emposat տիեզերական ընկերությունից խնդրել է Ադրբեջանի ռազմական և քաղաքացիական օդանավակայանների արբանյակային պատկերներ:
Տեղեկությունը շրջանառել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ենթադրվում է, որ Գյանջայի, Ֆիզուլիի, Լաչինի և Նախիջևանի օդանավակայանները եղել են հիմնական թիրախները: Ըստ որոշ տեղեկությունների, Չինաստանն արդեն իսկ համապատասխան պատկերները տրամադրել է Իրանին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական ՏԳ ալիքների հաղորդագրություններին, նշում են, որ Emposat-ը համագործակցում է Իրանի հետ այս տարվա սկզբից:
Ավելին, 2026 թվականի ապրիլից ի վեր Emposat-ը, չինական մեկ այլ ընկերության՝ Earth Eye-ի հետ միասին, մասնակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի համար TEE-01B հետախուզական արբանյակի մշակմանը: