Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո

Fri, 06 Nov 2026 13:45:47 +0400


Ամերիկյան պետության քաղաքական պատմության մեջ քիչ են հետաքրքիր, երբեմն նաեւ՝ շրջադարձային դրվագները։ Դրանց մի մասը կապված է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ Առավել հետաքրքիրը 1858 թվականին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններն են եղել։ Այն ժամանակ դեռ շատ երիտասարդ Հանրապետական կուսակցությունը, որ 1852-ին էր հիմնադրվել, կարողանում է լուրջ հաջողության հասնել՝ օգտվելով ստրկության հարցի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակից։ Հանրապետականների հաղթանակն ամրացնում է Աբրահամ Լինքոլնի դիրքերը, որը դրանից կարճ ժամանակ անց դառնում է ԱՄՆ նախագահ։ 1866 թվականին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները փաստացի դառնում են քաղաքացիական պատերազմից հետո հարավային նահանգների վերակառուցման մասին հանրաքվեի անցկացում։ Արմատական տրամադրություններ ունեցող հանրապետականները կարողանում են զգալիորեն սահմանափակել նախագահ Էնդրյու Ջոնսոնի լիազորությունները եւ ակտիվացնել այն բարեփոխումները, որոնք ուղղված էին՝ պաշտպանելու նախկին ստրուկների իրավունքները։ 1934 թվականի միջանկյալ ընտրություններում նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին աջակցող դեմոկրատները, ի հեճուկս քաղաքական ավանդույթի, չկորցրին իրենց տեղերը Կոնգրեսում, որպես վերահսկող քաղաքական ուժ, այլ ավելի ամրապնդվեցին։

Ընտրողները, ըստ էության, «այո» ասացին եւ աջակցեցին Ռուզվելտի որդեգրած «Նոր կուրսին», որը կոչված էր հաղթահարելու ամերիկյան պատմության ծանրագույն ճգնաժամերից մեկի՝ Մեծ դեպրեսիայի հետեւանքները։ Այդ ընտրությունները եղան այն բացառիկներից մեկը, երբ նախագահի քաղաքական հենարան կուսակցությունը ոչ թե կորցրեց մեծամասնությունը ֆեդերալ օրենսդիր մարմնում, ինչպես լինում է սովորաբար, այլ՝ ավելացրեց։

Հաջորդ պատմական շրջադարձային պահը եղել է 1994 թվականին։ Հանրապետականները՝ Նյութ Գրինգրիչի գլխավորությամբ, կարողանում են մեծամասնություն ստանալ Կոնգրեսի երկու պալատներում՝ 40 տարում առաջին անգամ դեմոկրատներին զրկելով Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն լինելուց։ Նրանց նախընտրական ծրագիրը, որը կոչվում էր «Պայմանագիր Ամերիկայի հետ», միջանկյալ ընտրությունների պատմության մեջ դառնում է առավել հայտնի համազգային նախընտրական արշավներից մեկը։

2006-ին էլ դեմոկրատներն են կարողանում երկու պալատների նկատմամբ հսկողություն սահմանելով ստանալ առավելագույն ձայներ՝ օգտվելով իրաքյան պատերազմի հետ կապված՝ ամերիկյան հասարակության մեջ հանրապետականների հանդեպ առաջացած դժգոհությունից։ Քիչ նշանակություն չուներ նաեւ շարքային ամերիկացիների մոտ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի հանդեպ եղած ընդհանուր դժգոհությունը։ 2010 թվականին, հիմնվելով Tea Party շարժման վրա, հանրապետականները կարողանում են խոշոր հաղթանակ տանել եւ 63 նոր մանդատ են վերցնում Ներկայացուցիչների պալատում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին

Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին Fri, 06 Nov 2026 13:30:47 +0400…

24 րոպե ago

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է երկրորդ փուլով

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է երկրորդ փուլով Fri, 06 Nov 2026 13:18:07 +0400 Այսօր տեղի է…

36 րոպե ago

«Ձեր ՔՊ-ականները խառը-խշտիկ խոսում են», «Էլ տենց չարտահայտվեք», «Չեմ ասել՝ քոռ ու թոփալ են»

«Ձեր ՔՊ-ականները խառը-խշտիկ խոսում են», «Էլ տենց չարտահայտվեք», «Չեմ ասել՝ քոռ ու թոփալ են» Fri,…

39 րոպե ago

Թրամփին լուրջ փորձություններ են սպասվում․ ինչ են մտադիր անել դեմոկրատները

Թրամփին լուրջ փորձություններ են սպասվում․ ինչ են մտադիր անել դեմոկրատները Fri, 06 Nov 2026 13:15:09…

39 րոպե ago

Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է Fri, 06 Nov 2026 13:10:21 +0400 Հայաստանի ազգային…

44 րոպե ago

Կիևում ի՞նչ թիրախի է հարվածել ռուսական բանակը

Կիևում ի՞նչ թիրախի է հարվածել ռուսական բանակը Fri, 06 Nov 2026 13:00:13 +0400 Ռուսաստանի զինված…

54 րոպե ago