Ընդդիմության եւ իշխանության գաղտնի պլանները` զուգահեռ իրականացման փուլում

Ընդդիմության եւ իշխանության գաղտնի պլանները` զուգահեռ իրականացման փուլում

Fri, 06 Nov 2026 18:15:09 +0400


Ընդդիմության, այսպես կոչված, Գաղտնի պլանը վաղուց բացահայտված է: Իրականում, դրանում որեւէ գաղտնի բան չկա, աշխարհի ցանկացած ընդդիմություն օգտվում է իշխանության ձախողումներից եւ դրա հետեւանքով առաջացող հանրային դժգոհությունից: Բայց Փաշինյանն էլ Գաղտնի պլան ունի, եւ դրանում նույնպես որեւէ գաղտնի բան չկա` նա գնում է բոլոր դիկտատորների բացած եւ սիրելի արահետով. իր ձախողումների եւ հանրային դժգոհության համար մեղադրել արտաքին ուժերին, թշնամի երկրներին, չար ուժերին, որոնք օգտագործում են ընդդիմությանը՝ իր նման ազնիվ, արդար, ժողովրդավար գործչին տապալելու համար: Ինքն էլ, չուզենալով, ստիպված` հարյուրավոր մարդկանց բանտերն է գցում, բողոքողներին ծեծի ենթարկում, ազատազրկում, ազատում աշխատանքից, զրկում աշխատելու եւ ապրելու տարրական հնարավորությունից, որ փրկի երկիրն ու նրա ինքնիշխանությունը, իսկ իրականում` իր եւ իր շրջապատի իշխելու եւ վայելելու իրավունքը: Դասական բռնապետություն:

Փաշինյանի քաղաքականության ձախողման արդյունքում երկրի տնտեսությունը հայտնվում է կոլապսի մեջ, Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունների պատճառով տասնյակ հազարավոր ֆերմերներ զրկված են իրենց աճեցրած բերքը շահավետ պայմաններով վաճառելու հնարավորությունից, արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, եւ այդ երկիրը փակել է իր շուկան Հայաստանի առաջ, եւ դրա մեղավորն իշխանության վարած քաղաքականությունն է: Փաշինյանն ապաշնորհ է եւ ոչ միայն. նա կառավարվում է դրսից իջեցված հրահանգներով, որոնք հաշվի չեն առնում Հայաստանի կենսական շահերը, բայց չի կարող ասել՝ Ռուսաստանի կողմից իրականացվող պատժամիջոցների պատճառը ես եմ, ասում է` դրա մեղավորն ընդդիմությունն է, ընդդիմության առաջնորդները, նրանք են խնդրում Ռուսաստանի իրենց հովանավորներին` պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ, որ այստեղ դժգոհություն եւ անկայունություն հրահրեն եւ իրեն հեռացնեն իշխանությունից: Ուղիղ կերպով՝ մարդկանց անուններ չի տալիս, բայց շատ թափանցիկ ակնարկում է՝ «Գաղտնի պլանը» ԵԱՏՄ եւ ՌԴ որոշ շրջանակներում ունի աջակցություն: Պարզ է, որ խոսքը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին է, որոնք իբր Հայաստանի ընդդիմության արտաքին երաշխավորներն են: Ընդդիմության Գաղտնի պլանը բացահայտված է. ինքը, հանուն Հայաստանի եւ ինքնիշխանության պաշտպանության, անհավասար մարտի է դուրս եկել Պուտինի, Լուկաշենկոյի եւ նրանց հայաստանյան դրածոների դեմ եւ այդ անհավասար մարտում հաղթում է նրանց, որովհետեւ նրանցից քաջ է եւ ուժեղ:

Փաշինյանի Գաղտնի պլանն ավելի պարզունակ է. կալանավորել ընդդիմության բոլոր առաջնորդներին, կալանավորել բոլոր բողոքավորներին, բռնաճնշումների եւ վախի մթնոլորտում խեղդել դիմադրության ցանկացած դրսեւորում: Փաշինյանը գիտակցում է, որ իր վիճակը գնալով վատանում է` Ռուսաստանն արդեն որոշում ունի՝ հունվարի 1-ից բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը, որը կարող է հանրային դժգոհությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնել: Չնայած հայտարարվում էր, որ իրենք կարող են գտնել գազի այլ մատակարարներ, ավելի էժան գազ, բայց պարզ է, որ ոչ մի այլընտրանքային մատակարար էլ չի լինելու, գազը գալու է Ռուսաստանից, բայց՝ ավելի թանկ գնով: Բոլոր մտածող մարդկանց մոտ հարց է առաջանալու, թե ինչ ենք մենք ստանում ռուսական էժան գազը թանկ գնով գնելու դիմաց: Ինքը ԵՄ-ից փող է ուզելու՝ գազի գնի բարձրացումն ինչ-որ չափով սուբսիդավորելու համար, բայց փող տվող չկա, Զելենսկին ձեռքը պարզած ման է գալիս եվրոպական մայրաքաղաքներով, բայց նա շատ ուժեղ շանտաժի գործիք ունի, ասում է` ինձ փող տվեք Ռուսաստանի դեմ կռվելու համար, թե չէ Ուկրաինային հաղթելուց հետո ռուսական տանկերը մտնելու են եվրոպական մայրաքաղաքներ: Փաշինյանն ինչո՞վ շանտաժ անի:

Հույսը պետք է դնել սեփական ուժերի` քննչական, հակակոռուպցիոն եւ բռնության ու ապօրինության այլ կոմիտեների վրա: Փաշինյանը պատահական չի հունվարի 1-ից բարձրացնում պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձը: Նրա Գաղտնի պլանի համաձայն՝ հունվարի 1-ից, երբ հանրային դժգոհությունը նոր մակարդակի հասնի, բռնաճնշումների ծավալն էապես մեծանալու է, իսկ ավելի շատ աշխատանքի համար պետք է ավելի շատ վճարել:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումը եւս Փաշինյանի Գաղտնի պլանի մի մասն է, ընդդիմության առաջնորդներին պետք է կալանավորել մինչեւ հունվարի 1-ը, որ հունվարի 1-ից հետո ավելի քիչ գործ մնա անելու: Իսկ թե ում Գաղտնի պլանն է ավելի ուժեղ, եւ որը կիրականանա` կտեսնենք առաջիկայում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

10 րոպե ago

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք Fri, 06…

13 րոպե ago

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել Fri, 06 Nov 2026 18:30:57 +0400 Ռուսաստանն ու Իրանը…

17 րոպե ago

Հենց այս միասնության ձևաչափից է իշխանությունը ցայտնոտի մեջ

Հենց այս միասնության ձևաչափից է իշխանությունը ցայտնոտի մեջ Fri, 06 Nov 2026 18:25:42 +0400 Latest…

22 րոպե ago

Պիտի մեղադրանքը փոխեն՝ ով Ալիևի սահմանադրությանը դեմ է՝ ցմահ ազատազրկում

Պիտի մեղադրանքը փոխեն՝ ով Ալիևի սահմանադրությանը դեմ է՝ ցմահ ազատազրկում Fri, 06 Nov 2026 18:23:34…

25 րոպե ago

Նենց չի, որ մենք Ալիևի անունն ենք հաճույքով տալիս կամ Նիկոլ Փաշինյանի

Նենց չի, որ մենք Ալիևի անունն ենք հաճույքով տալիս կամ Նիկոլ Փաշինյանի Fri, 06 Nov…

27 րոպե ago