Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Fri, 06 Nov 2026 20:37:35 +0400


Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը

Քաղաքական դիրքավորումների սուր պրոցեսում կա 3-րդ՝ ամենակարևոր կողմը՝ հասարակությունը։ Հասարակությունը պիտի գիտակցի, որ սա ի´ր պրոցեսն է։ Այս պահին մեր հասարակությունը հասել է առանցքային հանգրվանի. կա´մ գնում ենք հասարակության կորստի, կա´մ հանրային երկխոսություն։ Մնացածը առճակատում է, որտեղ ոչ մի լավ բան չկա։ Քաղաքական այս նոր պրոցեսի հաջողության համար ամենակարևորն է, որ օրակարգը չդառնա պարզապես ընդդիմություն-իշխանություն հերթական հակամարտությունը։

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Հասարակությունը այսօր պետության թեմաները ընկալում է որպես իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարց, այլ ոչ՝ որպես իր սեփական ճակատագիր։ Եթե սա շարունակվեց, ապա հանրային ինտենսիվ դեգրադացիան անխուսափելի է, ինչը ցանկացած հանրաքվեից ավելի վտանգավոր է։ Երկրի առողջացումը կախված է հասարակության ներգրավվածության աստիճանից։ Այս պահի նախադրյալները մտահոգիչ են՝ ընդհանրությունների կորուստ, հին արժեքների քայքայում ու նորերի չձևավորում, ռացիոնալ խոսքի հանդեպ տոտալ անուշադրություն, բարոյական անհատական և հավաքական կարմիր գծերի ոչնչացում։

Սոցիալական ամնեզիա

Ճնշումների, վախի, պարտության, տագնապի և այլ պատճառներով ձևավորվում է հանրային, սոցիալական ամնեզիայի վիճակ, երբ մարդիկ ուղղակի չեն ուզում հիշել՝ ով են, որտեղից են, ինչ պատմություն ունեն, ինչ ճանապարհ են անցել՝ հենց իրենք կյանքի ընթացքում, ինչ ձեռքբերումներ ունեին, ինչ արժեքներ էին դավանում, ինչ հաջողություններով էին հպարտանում։ Ինչ պատմական հաջողություններ և ողբերգություններ են եղել 5-15-100 տարի առաջ։
Մենք օտարացել ենք մեր հավաքական ապագայի, պետության ճակատագրի, մեր այսօրի, մեր ընթացքի մասին հարցերից, մեր կյանքի մասին որոշումներից ու իրադարձություններից։ Ամեն ինչ կարծես թե կատարվում է, բայց օտարացած ենք այդ նույն «ամեն ինչից»։ «Ինքն իրեն» բռնաճնշումներ են, ինքն իրեն կալանավորումներ, ինքն իրեն՝ Ադրբեջանը մեզ պահանջներ է դնում, ինքն իրեն՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը մի օրում տեղափոխվեց մինչև 2031, ինքն իրեն դպրոցներից հեռացվում են մեր ընկերների, հերոսների, մեզ համար զոհվածների նկարները, ինքն իրեն՝ Արարատը մերժվում է, ինքն իրեն՝ ընդդիմություն կա և այլն և այլն։ Այդ դեպքում ո՞վ ենք մենք։

Դեգրադացիայի ավելի բարձր մակարդակ. անձնական զրոյացում

Մի պրոցես եմ նկատել, որը սահմռկեցուցիչ է իր էությամբ. կոնֆորմիզմի գրավչության փուլում շատերն ընտանեկան հիշողություններ են ջնջում, անձնական զրոյացման են գնում, կարծես՝ իրենք չեն եղել, իրենք չեն դավանել այդ արժեքներն և դրանք սրբություն համարել, իրենք չեն այդ կենացները խմել։ Ընտանեկան ալբոմներ են փոխում, խմբագրում, որ այս կամ այն մարդու հետ իրենց լուսանկարները մոռացվեն, կենսագրություն են խմբագրում։ Արցախում արած իրենց լուսանկարներն են կորցնում, թաքցնում։ Սա կատարվում է, չեմ չափազանցնում։ Մտերիմներին են ուրանում, ընկերներից խուսափում՝ ստեղծելով «անվտանգ» հեռավորություն։
Հնարավոր չէ, որ մի ամբողջ հասարակության բովանդակությունը լինի ուրացումն ու պարզ նյութական օգուտը, սեփական ճակատագրից օտարանալն ու ֆրագմենտար կոնֆորմիզմը։ Դա արդեն պետության հասարակություն չէ։ Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը։

Ներհանրային երկխոսությունը

Իմ խորին համոզմամբ՝ բոլոր բարդ, առաջին հայացքից ոչ մի փոխզիջում չենթադրող հարցերն ունեն ընդունելի լուծումներ, որոնք չեն բերի ներքին էսկալացիայի, լրացուցիչ վտանգավոր առճակատման, ու նաև չեն բերի արտաքին էսկալացիայի։
Դրա հիմնական պայմանը հանրության ներսում՝ ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Սկսել խոսել, սկսել լսել, սկսել ընդհանուր ներկայի և ապագայի զգացումն ուժեղացնել։

Կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր այս դժվար, անմարդկային պայմաններում փորձում են մարդ մնալ։ Անկախ նրանից՝ ում են ձայն տվել կամ չեն տվել։ Սա շատ թանկ ռեսուրս է։ Տարբեր ընտրազանգվածներից են և կարող են քեզ հետ վիճել, չհամաձայնել, բայց մնալ քաղաքացի։ Սա լուրջ ռեսուրս է՝ միասնական ելքեր գտնելու համար։ Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է։ Եվ այդպես պետք է ձևավորվեն հանրային նոր վերնախավերը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խում

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

8 րոպե ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

17 րոպե ago

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար Fri, 06 Nov 2026 23:30:25…

24 րոպե ago

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ Fri, 06 Nov 2026 23:23:03 +0400 Ճապոնական էլեկտրոնիկայի…

31 րոպե ago

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը Fri, 06…

36 րոպե ago

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43…

39 րոպե ago