«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400


Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված գրել էինք, որ խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։ Համապատասխան տեղեկանք ստանալու համար Հարությունյանը դիմել է անձնագրային, երեկ գործարարի մտերիմներից տեղեկացանք, որ անձնագրայինը պահանջվող տեղեկանքը չի տրամադրել՝ անհամապատասխանության պատճառով: Եվ Հարությունյանը դիմել է վարչական դատարան։ Աբովյանի ՏԻՄ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է, ըստ ամենայնի, դատարանը կձգձգի ու մինչ այդ չի քննի դիմումը։ Երեկ գործարարը չցանկացավ պատասխանել մեր հարցերին, նեղացել է, որ իրեն մականունով ենք ներկայացնում։ Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունը ընդդիմադիրները վիճարկել են Սահմանադրական դատարանում, քննությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին` ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո, ինչը վկայում է, որ ապօրինի փոփոխությունը չի չեղարկվելու։ Այս փոփոխության վրա է իշխանությունների հույսը` որ կկարողանան սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումն ապահովել` անցողիկ շեմը սրա արդյունքում 650 հազարից իջնում է մինչեւ 500 հազար: Այդքան մարդ պետք է մասնակցի հանրաքվեին, որ հանրաքվեն կայացած համարվի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը Sat, 07 Nov 2026…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Sat, 07 Nov 2026 08:10:06 +0400 Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Sat, 07 Nov 2026 08:05:17 +0400 Եթե իշխող թիմում սկզբում…

56 րոպե ago

«Հրապարակ»․ «Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել

«Հրապարակ»․ «Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել Sat, 07 Nov 2026 08:00:41 +0400…

1 ժամ ago

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

9 ժամ ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

9 ժամ ago