Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները

Sat, 07 Nov 2026 10:25:37 +0400


«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր ուժերի համախմբման և միասնական պայքարի մասին հայտարարությունը լուրջ ալիք է բարձրացրել երիտասարդական շրջանակներում՝ ոտքի հանելով նաև Արցախի երիտասարդներին ու տարբեր երիտասարդական շարժումներին։

​Մեզ հետ զրույցում վերլուծաբան Արշակ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Արցախի երիտասարդական կառույցները այդ ազգային համախմբմանը միացնելու ուղղությամբ։
​«Ազգային համախմբման մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց օպերատիվ կերպով կապ ենք հաստատել բազմաթիվ երիտասարդական կառույցների ղեկավարների հետ, ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություններ և ցանկն արդեն փոխանցել ենք «Ուժեղ Հայաստան» շարժմանը»,- նշեց Աբրահամյանը։
​Վերլուծաբանի փոխանցմամբ՝ երիտասարդության տրամադրվածությունը վճռական է․ «Մեր տրամադրվածությունը հետևյալն է` եթե Հայրենիքը փրկելու համար ձևավորվում է պայքարի ճակատ, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես մենք պետք է ունենանք մեր ուրույն դերը այդ ամենի ընթացքում»։

​Հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշտի միավորման և ազգային համախմբման գործընթացը տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը։ Ընդդիմադիր ուժերն իրենց համատեղ հայտարարությամբ ամրագրել են 4 հիմնական կետեր՝ ազգային համախմբում, Սահմանադրության փոփոխման մերժում, պետական ինքնիշխանության պաշտպանություն և ազգային իշխանության ձևավորում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել

Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել Fri, 27 Nov 2026 20:30:38 +0400 Սերբիայի նախկին…

3 րոպե ago

Վրաստանի և Թուրքիայի միջև սոսկալի լարված վիճակ է

Վրաստանի և Թուրքիայի միջև սոսկալի լարված վիճակ է Fri, 27 Nov 2026 20:25:23 +0400 Թուրքիայի…

8 րոպե ago

Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք

Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք Fri, 27 Nov 2026 20:15:08 +0400 Հարցազրույց «Լիդիան…

18 րոպե ago

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Fri, 27 Nov 2026 20:10:12 +0400 Քաղաքագետ Սուրեն…

23 րոպե ago

ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին

ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին Fri, 27 Nov 2026 20:00:43 +0400 ԱՄՆ…

33 րոպե ago

Փաշինյանը բլեֆ է անում, որ ծրագիրը ավարտին հասցնի

Փաշինյանը բլեֆ է անում, որ ծրագիրը ավարտին հասցնի Fri, 27 Nov 2026 20:00:41 +0400 Latest…

33 րոպե ago