Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը

Sat, 07 Nov 2026 12:38:37 +0400


Երբ կրթությունն ու տեխնոլոգիաները միավորվում են, ծնվում են նախաձեռնություններ, որոնք կարող են փոխել կրթական միջավայրը՝ բացահայտելով երեխաների ներուժն ու խթանելով նրանց զարգացումը։ Telcell-ի և Koreez կրթական շարժման համագործակցությունն այդպիսի նախաձեռնություններից է։ Հինգ տարի առաջ մեկնարկած գործընկերությունն այսօր վերածվել է ռազմավարական համագործակցության՝ նպատակ ունենալով խրախուսել մաթեմատիկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, զարգացնել նրանց կարողություններն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ կրթության ոլորտում ներդրումը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություններից է։

«Կրթությունը մեր գերակա ուղղություններից մեկն է, որովհետև մենք հավատում ենք, որ ներդրում անելով այսօր՝ հատկապես դպրոցական մակարդակում կրթության բարելավման, կրթության մակարդակի բարձրացման ուղղությամբ, տարիներ հետո մենք քաղելու ենք այսօրվա ներդրումների արդյունքները։ Ընկերությունը, որն անում է գիտելիքի ստեղծման, գիտելիքի կրելու վրա ներդրում, դա հաստատ հաջողված ներդրումների շարքից է»,-ասաց նա։
Koreez կրթական շարժման հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով՝ այս տարի նախաձեռնության հինգերորդ տարեդարձն է և այս տարիների ընթացքում տարբեր կրթական ծրագրերին մասնակցել է ավելի քան 100 հազար աշակերտ։

«Այս տարի մեզ համար գերակա նախաձեռնություն ստացվեց մաթեմատիկական ուղղությունը, որը մենք իրականացնում ենք Telcell ընկերության աջակցությամբ, որը մեր ռազմավարական գործընկերն է և միասին կարողացանք հասնել նրան, որ շուրջ 15 հազար աշակերտ այս տարի մասնակցեցին մաթեմատիկայի մրցույթի չորս փուլերին։ Ի սկզբանե մեր առաքելությունը եղել է ոչ թե օլիմպիական չեմպիոնների բացահայտելը, այլ մաթեմատիկայի հանդեպ սեր խրախուսելն աշակերտների մոտ, և դա մեզ մոտ կարծես թե ստացվել է»,-ասաց Ալոյանը։

Koreez-ի տարբեր նախաձեռնություններին այս տարի մասնակցում է Հայաստանի 10 մարզերի և Երևանի 1184 դպրոցների շուրջ 46 հազար աշակերտ։ Մրցույթների արդյունքներով պարգևատրվեցին 500 աշակերտ, ինչպես նաև ավելի քան 200 ուսուցիչ, կրթական հաստատությունների տնօրեններ։ Մրցանակների շարքում են պլանշետներ, ականջակալներ և նույնիսկ Դիսնեյլենդ ուղևորություն, ինչպես նաև եվրոպական երկրներում կրթական հնարավորություններ։

«Այս տարի նաև ուսուցիչները սկսեցին մասնակցել. դա նաև ուսուցիչների վարկի բարձրացման համար է շատ կարևոր և ուսուցիչներն էլ ոգևորում են , որ իրենց գնահատում են և ստանում են էներգիա իրենց աշակերտներից, ովքեր որ հաղթահարում են այսպիսի մրցույթները։ Երեխաները ստանում են ոգևորություն, որ ոչ թե պետք է մրցույթից նահանջել, այլ պետք է աշխատել ու ավելի աշխատել, որը մեր հասարակության համար շատ կարևոր է»,-ասաց «Ուսում» միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Թամարյանը։

Նախաձեռնության արդյունավետության մասին են վկայում նաև դպրոցների և մասնակիցների գրանցած արդյունքները։ «Քվանտ» վարժարանի ուսուցիչ Հասմիկ Սարգսյանի խոսքով՝ իրենց դպրոցը մրցույթին մասնակցում է առաջին տարվանից, և ամեն տարի ավելանում են թե՛ մասնակիցների, թե՛ հաղթողների թիվը։
««Koreez-ն իր մասին շատ բան է ասում, բոլորն են ձգտում մասնակցել մրցույթին և հաղթել»,-ասաց Սարգսյանը։
«Ընկերներիս հարցրեցի, իմացա մրցույթի մասին և որոշեցի մասնակցել։ Շատ հետաքրքիր մրցույթ է։ Այն ինձ տվեց լավ ժամանակ , փորձեցի իմ ուժերը, իմացա ինչ գիտեմ և ինչ չէ»,-ասաց «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը։

«Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտ Մհեր Ղազարյանն էլ հավելեց, որ մաթեմատիկան ընտրել է, որովհետև այն ապագայի մասնագիտություն է։

«Առաջին անգամ չորրորդ դասարանում եմ փորձել, բայց չի հաջողվել արդյունք գրանցել։ Այս տարի մասնակցեցի և գրավեցի երկրորդ հորիզոնականը։ Մաթեմատիկան իմ սիրել ուղղությունն է։ Ազատ ժամանակ շատ եմ զբաղվում։ Իմ ընկերներին նույնպես վարակում եմ մաթեմատիկայով, որովհետև այն ապագա ունեցող մասնագիտություն է»,-ասաց երկրորդ հորիզոնականը զբաղեցրած

Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տոնական համերգային ծրագրով և ամփոփվեց Koreez-ի հիմներգով։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Sun, 08 Nov…

11 րոպե ago

Հայտնի դերասանուհին եւ երգիչը ներառվել են հատուկ ծառայությունների ցանկում

Հայտնի դերասանուհին եւ երգիչը ներառվել են հատուկ ծառայությունների ցանկում Sun, 08 Nov 2026 14:00:49 +0400…

16 րոպե ago

Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել

Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Sun, 08 Nov 2026 13:45:31 +0400 Լրագրող…

31 րոպե ago

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Sun, 08 Nov 2026…

46 րոպե ago

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում Sun, 08 Nov 2026 13:15:36…

1 ժամ ago

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Sun, 08…

1 ժամ ago