Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը

Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը

Sat, 07 Nov 2026 12:45:47 +0400


COVID-19-ի համավարակի ավարտից տարիներ անց միջազգային փորձագետները շարունակում են վերլուծել համավարակի հետևանքները Հարավային Կովկասում, բացահայտելով, թե ինչպես են տարիներ շարունակ մանիպուլյացիայի ենթարկվել մարդկային կորուստների իրական թվերը:

Առաջին հայացքից վիճակագրական տվյալները տարակուսանք են առաջացնում. գրեթե հավասար բնակչություն ունեցող երկու հարևան պետություններում՝ Վրաստանում և Հայաստանում, մահերի պաշտոնական թիվը կտրուկ տարբերվում է։ Վրաստանում, ըստ այս երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների, գրանցվել է ավելի քան 17 000 մահ, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը կանգ է առել շուրջ 8 700-ի սահմանագծին։ Սա ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած պաշտոնական ցուցանիշն է։

Ինչպե՞ս կարող էր նույն տարածաշրջանում և նույնատիպ առողջապահական համակարգեր ունեցող երկրներում մահացության ցուցանիշը կրկնակի տարբերվել։ Իհարկե, Հայաստանի բնակչությունը մոտ 1 միլիոնով Վրաստանի բնակչությունից փոքր է, բայց միեւնույն է, չէր կարող այսպիսի մեծ տարբերություն լինել՝ 8700 եւ 17000:
Հարցի պատասխանը մահացության հաշվարկման մեթոդաբանության մեջ է։ Վաշինգտոնի համալսարանի Առողջության ցուցանիշների և գնահատման ինստիտուտի (IHME) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտությունները պարզել են, որ Վրաստանն ու Հայաստանը սկզբունքորեն տարբեր մոտեցումներ են կիրառել քովիդից մահվան պատճառները դասակարգելիս։

Վրաստանը հաշվառում էր գրեթե բոլորին, ում մոտ թեստը դրական էր: Հիվանդանոցում մահացած ցանկացած բուժառու, եթե ուներ հաստատված դրական ՊՑՌ թեստ, գրանցվում էր որպես COVID-19-ի զոհ՝ անկախ նրանից, թե որքան ծանր էին նրա քրոնիկական հիվանդությունները։ Արդյունքում, Վրաստանի պաշտոնական տվյալները գրեթե ճշգրիտ արտացոլեցին իրական պատկերը։

Հայաստանում պաշտոնական վիճակագրությունը ներառում է հիմնականում այն դեպքերը, երբ մահվան անմիջական պատճառը քովիդային թոքաբորբն էր։ Եթե բուժառուն մահանում էր, օրինակ, վիրուսի հարուցած սրտամկանի ինֆարկտից, կաթվածից կամ երիկամային անբավարարությունից, մահվան վկայականում նշում էին այդ հիմնական հիվանդությունը, ոչ թե քովիդը։

ԱՀԿ զեկույցների համաձայն՝ Հայաստանում համավարակի ընթացքում իրական մահացությունը գերազանցել է պաշտոնական տվյալները մոտ 2.5 անգամ։ Բայց կա օբյեկտիվ չափանիշ՝ հավելյալ մահացությունը, այսինքն՝ մահերի այն քանակը, որով համավարակի տարիներին մահերը գերազանցել են նախորդ տարիների սովորական միջին ցուցանիշները: Այս տվյալն է ցույց տալիս համավարակի իրական կորուստը: Ու եթե այն նայում ես, ապա Հայաստանի ու Վրաստանի միջև տարբերությունը գրեթե վերանում է։ Վրաստանում հավելյալ մահացությունը 100 հազար բնակչի հաշվարկով 685 է եղել, իսկ Հայաստանում՝ 671։ Համավարակի ողջ ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում իրական կորուստները կազմել են 20 000–22 000 մարդ։

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը կիրառում էր հաշվարկի «կրեատիվ» եղանակ, որը թույլ էր տալիս պարզապես կոծկել իրական մահերը։ Ինչո՞ւ էր սա արվում: Ցանկացած կառավարության համար մահերի բարձր թիվը քաղաքական կատաստրոֆա է և սեփական ձախողման ապացույց։ Եթե պաշտոնապես հայտարարվեր, որ երկրում Քովիդից մահացել է ոչ թե 8 700, այլ 20 000-ից ավելի մարդ, ապա դա կլիներ առողջապահական համակարգի կոլապսի եւ իրենց անկարողության խոստովանություն։ Ուստի, ներքաղաքական դաշտում «իրավիճակին տիրապետելու» և հանրային դժգոհության ալիքը զսպելու համար իշխանությանը ձեռնտու էր ցույց տալ հնարավորինս ցածր ցուցանիշներ, սեփական կառավարման ձախողումները հանրությունից թաքցնելու նպատակով։ Իսկ դրանք բազմաթիվ են՝ սկսած կորոնավիրուսի վտանգը սկզբնական շրջանում բացահայտ ծաղրելուց ու «պինցետով ու տնական արաղով» ախտահանելու մասին հայտարարություններից, նախազգուշական միջոցառումները աղետալի ուշ սկսելուց, սահմանադրական հանրաքվեի կիսատ մնացած նախաձեռնությունից ու քարոզարշավից մինչեւ հակահամաճարակային կանոնների տոտալ խախտմամբ քաղաքական հավաքներ, և վերջացրած՝ թեստավորման, սահմանափակումների ու պատվաստումների ողջ գործընթացը տապալելը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կնոջս` Կարինեի հիշատակին

Կնոջս` Կարինեի հիշատակին Sat, 07 Nov 2026 12:49:19 +0400 Կնոջս` Կարինեի հիշատակին КАК ПРЕКРАСЕН ЭТОТ…

5 րոպե ago

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը Sat, 07…

15 րոպե ago

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին Sat, 07 Nov 2026 12:30:51 +0400 Պարագվայի Սենատը միաձայն քվեարկել է նախագահ…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի թանկ նստի

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի…

38 րոպե ago

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը Sat, 07 Nov 2026 12:08:22 +0400 Oragir.News-ը հայտնում է, որ…

46 րոպե ago

Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել

Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել Sat, 07 Nov 2026 12:00:41 +0400 ՄԱԿ-ի Միջազգային…

53 րոպե ago