Կնոջս` Կարինեի հիշատակին

Կնոջս` Կարինեի հիշատակին

Sat, 07 Nov 2026 12:49:19 +0400


Կնոջս` Կարինեի հիշատակին

КАК ПРЕКРАСЕН ЭТОТ МИР…

Մեր ամուսնության հիսուն տարիների ընթացքում քսան իննը տարին կինս հիվանդ էր։ Վերջին յոթ տարին`արդեն անկողնային… Արտաքին աշխարհի հետ կապող միակ միջոցը հեռուստացույցն էր ու հեռախոսը, որը մշտապես գտնվում էր նրա աջ ու ձախ ձեռքին, կամ սմքած կրծքին։ Ամենավերջին պահին անգամ դրանք նրա անդավաճան ընկերներն էին։Հեռուստացույցը մշտապես միացված էր։ Հոկտեմբերի 21֊ին /2026թ/ գիշերը, ժամը 3֊ի կողմերը ինձնից ցավազրկող ուզեց։ Անասելի ցավերի մեջ էր, բայց ուժ չուներ արտահյտվելու։ Մոմի պես հալվում էր։ Ցավազրկողը իրեն տվեցի։ Ինձ նայեց։ Աչքերը լայն բացաց ինձ էր նայում։ Այնքան խաղաղ էր հայացքը, թեև հյուծված մարմնին, այնքան գեղեցիկ…Մեկ էլ որտե՞ղ էի հանդիպել այդ հայացքը… Հիշեցի։ Դա հիսուն տարի առաջ էր, Երևան֊Իրկուստկ տուրիստական գնացքում։ Գնացքը կայանել էր Իրկուտսկ կայարանում։ Ես վագոնի մեջ էի, միջանցքում, իսկ ինքը վագոնից դուրս, պատուհանից այն կողմ, ուղիղ դիմացս։ Մենք իրար էինք նայում։ Պատուհանից այն կողմ ինքն էր, իսկ այս կողմում` ես։ Իրար էինք նայում, երկար, անթարթ հայացքով։ Եվ օրից երկար էր ձգվում պահը, գուցե և ավելի…Դա մեր առաջին հանդիպումն էր և ոչ վերջինը։ Միայն հետո, հիսուն տարի անց ինքը պիտի մնար այն կողմում` ես այս կողմում։ Այսպիսին է կյանքը, մի չարաբաստիկ պատուհան…

Առավոտյան ժամը 9֊ի կողմերը շնչառությունը փոխվեց։ Խորը շնչում` արտաշնչում էր, շնչում` արտաշնչում… Գնալով շնչառության ռիթմը դանդաղում էր… Մարում էր` մոմի պես, անխռով, խաղաղ… Ժամը 9֊ը անց էր հիսուն րոպե…
Հեռուստացույցը դեռևս միացված էր։ Հին երգ էր մորմոքվում.
,,Кaк прекрасен этот мир, как прекрасен…,, :
7.11.26թ.

Լևոն Ջավախյան

ՀԳ Լևոն Ջավախյանի կինը վերջերս է մահացել` երկարատև անկողնային հիվանդությունից հետո: Պատմվածքը նվիրված է կնոջ հիշատակին: Ցավակցում ենք հայտնի գրողին` կորստի համար:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Sun, 08 Nov…

11 րոպե ago

Հայտնի դերասանուհին եւ երգիչը ներառվել են հատուկ ծառայությունների ցանկում

Հայտնի դերասանուհին եւ երգիչը ներառվել են հատուկ ծառայությունների ցանկում Sun, 08 Nov 2026 14:00:49 +0400…

16 րոպե ago

Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել

Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Sun, 08 Nov 2026 13:45:31 +0400 Լրագրող…

31 րոպե ago

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Sun, 08 Nov 2026…

45 րոպե ago

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում Sun, 08 Nov 2026 13:15:36…

1 ժամ ago

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Sun, 08…

1 ժամ ago