Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն

Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն

Sat, 07 Nov 2026 12:52:49 +0400


Հայերն ինչո՞վ էին ներկայանում աշխարհում

– Շախմատ: Լևոն Արոնյանին աքսորեցին, փակեցին նրա ու Գաբրիել Սարգսյանի հիմնած դպրոցը
– Հենրիխ Մխիթարյան, աքսորեցին, հավաքականից հանեցին, Մխիթարյանի մորը հեռացրին ֆեդերացիայից
– Կոնստանտին Օրբելյան: Ապօրինաբար հեռացրին Օպերայից ու աքսորեցին:
– Ցեղասպանության կանխարգելման առաջատամարտիկ: Դադարեցրին Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, զոհին մեղադրեցին դրա մեջ
– Կոնյակ: Պահանջեցին, որ կոնյակ էլ չասեն, այլ բրենդի
– Ինքնորոշման իրավունքի համար պայքարող: Արցախը տվեցին Ադրբեջանին, հայերին հանեցին հանցագործ
– Սփյուռք: Արտերկրում ապրողներին զրկեցին ընտրական իրավունքից, հռչակեցին, որ Հայաստանի ղեկավարը սփյուռքի համար չի
– Խաչքարագործություն: Խաչքարները պետք է հանվեն, ասեցին ու Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերն ավերելու դեմը չառան:
– Մարդասիրական գործունեություն, աշխարհի մարդասերներին օժանդակություն և Ավրորայի մրցանակաբաշխություն: Ավրորայի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին հանձնեցին ու բրախեցին Ադրբեջանում:
– Արարատ՝ որպես բիբլիական լեռ: Արարատը ստիպողաբար փոխեցին Արագածով
– Եկեղեցաշինություն: Թույլատրեցին, որ Ադրբեջանում վերացնեն հայկական ելեղեցիները ու նենգափոխեն, թե իբր հայկական չեն
– Ժողովրդավարության զարգացում: ժողովրդավար Արցախն հանձնեցին աշխարհի ամենաբռնապետական երկրին:
– Մատենագրություն, հարուստ ձեռագրեր: Հանձնելով Արցախը՝ թույլատրեցին, որ Ադրբեջանը դրա վրա էլ հերքումներ անի
– Քրիստոնեության առաջին ընդունողներ: Սկսեցին կեղծել, թե հայերը չեն քրիստոնեության առաջին ընդունողները
– Միմյանց հանդեպ հարգանք, հոգատարություն, մեկը մյուսի նեղին հասնել: Բրախեցին հայերին թե՛ Ադրբեջանի բանտերում, թե՛ 150 հազարին էթնիկ զտելով:

Այսպիսով հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է, քանի որ դու խի չես զոհվել արաները ոչ միայն ֆիզիկապես են զոհում հայերին, այլև ստիպում են, որպեսզի մենք դեր չունենանք աշխարհի զարգացմանը, քանի որ խնդիր ունեն իրենք իրենց անդերակատարության հետ և այդ բարդույթից բոլոր դերակատարներին են փորձում վերացնել։

Հովհաննես Իշխանյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում Sat, 07 Nov 2026 13:00:39 +0400…

5 րոպե ago

Կնոջս` Կարինեի հիշատակին

Կնոջս` Կարինեի հիշատակին Sat, 07 Nov 2026 12:49:19 +0400 Կնոջս` Կարինեի հիշատակին КАК ПРЕКРАСЕН ЭТОТ…

17 րոպե ago

Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը

Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը Sat, 07 Nov 2026 12:45:47 +0400 COVID-19-ի…

20 րոպե ago

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը Sat, 07…

27 րոպե ago

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին Sat, 07 Nov 2026 12:30:51 +0400 Պարագվայի Սենատը միաձայն քվեարկել է նախագահ…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի թանկ նստի

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի…

50 րոպե ago