Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա
Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400
ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ ձերբակալել է զինված տղամարդու։ Նա պնդել է, թե լսում է ձայներ, որոնք իրեն հրամայում են գալ Վաշինգտոն և սպանել նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Associated Press-ը։
Գաղտնի ծառայության աշխատակիցները մոտեցել են տղամարդուն, որը կասկածելի շարժումներ էր արել կայանված մեքենայում։
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, ձերբակալվածը հայտնել է, որ ձայներ է լսել։ Այդ ձայները, ենթադրաբար, պահանջել են, որ նա գա մայրաքաղաք և սպանի նախագահին։ Շուտով պարզվել է, որ մեքենան գողացված է։ Մեքենայի ներսում հայտնաբերվել է երեք հրազեն և տասնյակ փամփուշտներ։
Կասկածյալի անունը Ռոնի Յորդրիկս Գուանիպա Չինոս է։ Ըստ ներքին անվտանգության նախարարության՝ նա վենեսուելացի ներգաղթյալ է, որը անօրինական կերպով է մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Նա երկիր է մտել Տեխասով 2024 թվականի մարտին։
Սպիտակ տունը չի մեկնաբանել իրավիճակը։