Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ
Sat, 07 Nov 2026 15:57:08 +0400
Մեր տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է քննարկում Հայաստանում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, լսումների ընթացքում քննարկվելու են քաղաքական հետապնդումների, անմեղության կանխավարկածի և դատական համակարգի խնդիրները։ Զեկուցողը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն է։ Լսումներին հրավիրվելու են նաեւ կառավարության անդամները։
Նշենք, որ 2025թ-ի նոյեմբերին էլ էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը քաղբանտարկյալների թեմայով լսումներ կազմակերպել, որին կառավարության ներկայացուցիչները չէին ներկայացել։
Ի դեպ, օրեր առաջ էլ «Կալանվորված Հայաստան» թեմայով կլոր սեղան էր կազմակերպվել, որի շուրջ քննարկում էին Հայաստանում խորացող ժողովրդավարության ճգնաժամը։