Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները

Sat, 07 Nov 2026 15:45:03 +0400


Աչքիս՝ սրանք նոր SMS են ստացել կամ ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անմեղսունակ գժի տեղ են դրել։ Այլ կերպ փաշինյանական քարոզչության հերթական ստի, անհեթեթության և մանիպուլյացիաների փառատոնն անվանել հնարավոր չէ։

Հիմա չեմ անդրադառնա այն բացարձակ ապուշություններին, թե իբր «Հայաստանում առկա հայրենասիրության մոդելը հակասում է պետական մտածողությանը»։ Սա նույնն է, թե ձեզ ասեն, որ ընտանիքի դասական մոդելը հակասում է պետության ձևավորմանը։ Այս աբսուրդը նույնիսկ քննարկելն է վիրավորական։
Բայց կուզենայի պատասխանել վերջին օրերին տարբեր փաշինյանական քարոզիչների, իշխանամետ պատգամավորների, խոսող գլուխների, կեղծ փորձագետների և այլ ադրբեջանասերների կողմից հնչեցվող հետևյալ թեզին։

Փաշինյանականները, աչքերը չռած, հայտարարում են. ընդդիմությունը ընտրություններից առաջ պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակության դեպքում Հայաստանը հարյուր հազարավոր ադրբեջանցիներով կբնակեցվի։ Բա ո՞ւր են նրանք, հարցնում են փաշինյանական խոսող գլուխները՝ փորձելով ընդդիմությանը ստախոս ներկայացնել։
Իսկ հիմա՝ այս հարցի պատասխանը։

Նախ, հարցը ճիշտ հասցեով չէ ուղղված, քանի որ ընդդիմությունը բարձրաձայնում էր բացառապես այս իշխանության սիրելի ադրբեջանցի գործընկերների ծրագրերի մասին։

Օրինակ՝ Իլհամ Ալիևի 2024 թվականի դեկտեմբերի 18 հայտարարությունը, որտեղ նա ուղիղ տեքստով հայտարարել էր, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ուղղությամբ։ Էս մոռացե՞լ եք, հա՞։

Կամ նույն ինքը ձեր «ազիզ ախպեր» Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը (որը կասկածելի հաճախ է զանգահարում Փաշինյանի կաբինետի տարբեր պաշտոնյաներին), հայտարարել էր, թե կայուն խաղաղության համար ադրբեջանցիների բնակեցումն Հայաստանում անխուսափելի է։
Է՞ս էլ եք մոռացել։

Եվ, իհարկե, Ադրբեջանի խորհրդարանի տարբեր պատգամավորներ գրեթե ամեն օր նույն բանն են հայտարարում։
Սրա մասին էլ եք մոռացե՞լ։

Ես չեմ հասկանում, այս իշխանավորների մոտ խոր ամնեզիայի համաճարա՞կ է: Էս ի՞նչ է ձեզ հետ կատարվում, ամեն ինչ մոռանում եք, տնաշե՛ններ: Այս համատեքստում հիշեցնեմ փաշինյանական մոռացկոտ խոսող գլուխներին, որ Ալիևը նաև հայտարարել էր, թե ադրբեջանցիներով Հայաստանի վերաբնակեցման հարցով համապատասխան դիմում է ուղարկել հայկական կողմին (այսինքն՝ ձեզ)։

Հետևաբար, փոխանակ կրկին ստելու և ընդդիմությանը անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելու, պատասխանեք, խնդրեմ, մեկ պարզ հարցի՝ դուք ստացե՞լ եք Ալիևի այդ դիմումը։ Եթե ստացել եք, ապա ի՞նչ եք պատասխանել։
Թե՞ դա էլ եք բարեհաջող մոռացել։ Հը՞։

Գործնականում արդեն ապացուցվել է, որ ձեր ադրբեջանցի գործընկերների նման ծրագրերը գոյություն ունեն, և ամենասարսափելին այն է, որ դուք այս հակահայկական, անասնային ծրագրերին դիմակայելու ո՛չ կամք ունեք, ո՛չ էլ ցանկություն։

Այնպես որ, «բա ո՞ւր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները» հարցի պատասխանը ուղղեք ձեր ադրբեջանցի եղբայրներին, որոնք ամեն օր խոսում են այդ մասին։

Իմիջիայլոց, ադրբեջանցիները բացահայտ հայտարարում են, որ դուք բառացիորեն երազանք եք իրենց համար, և որ ձեր իշխանության օրոք իրենք կկարողանան կյանքի կոչել իրենց բոլոր հակահայկական ծրագրերը։
Թե՞ կասեք, որ դրա մասին էլ տեղյակ չեք։

Ուստի հարցը կրկին ուղղում եմ ձեզ. ե՞րբ են երեք հարյուր հազար ադրբեջանցիները պատրաստվում տեղափոխվել Հայաստան։ Դուք հաստատ ժամկետն էլ կիմանաք:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

30 րոպե ago

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

45 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

59 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

1 ժամ ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

2 ժամ ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

2 ժամ ago