Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան
Sat, 07 Nov 2026 17:30:09 +0400
Այսօր՝ նոյեմբերի յոթին, Ֆրանսիայում կայանալիք բողոքի ակցիաների ընթացքում կարգուկանոնը ապահովելու համար կներգրավվի յոթանասուն հազար ոստիկան եւ ժանդարմ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսը։ Նախարարը նաեւ ասել է, որ կներգրավվի նաեւ հարյուր տասը մոբիլ ստորաբաժանում, քսանհինգ միավոր զրահապատ տեխնիկա եւ ջրցան մեքենաներ։ Նոյեմբերի հինգի բողոքի գործողությունները ըստ Նունյեսի, անցել են բավականին հանգիստ մթնոլորտում, սակայն ամսի յոթի ակցիաները կարող են լրիվ այլ լինել, քանի որ դրանց կամզակերպիչները արհմիությունները չեն։