Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից առաջ արցախցիները ժողով են արել

Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից առաջ արցախցիները ժողով են արել

Sat, 07 Nov 2026 17:15:36 +0400


Երեկ ուշ երեկոյան Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարություն տարածեց, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։

Տեղեկացանք, որ այս հայտարարությանը նախորդել էր Արցախի իշխանությունների ժողովը։ Ժողովի ներկաների մեջ մեծ թիվ են կազմել Արցախի ԱԺ պատգամավորները։ Թեեւ մասնակիցների մեջ նեղվածություն եղել է, թե ինչու հենց նախաձեռնության հեղինակները արցախցիներին չեն հրավիրել ընդդիմադիրներին միանալու, սակայն պայմանավորվել են դրա վրա չֆիքսվել, քանի որ ազգային խնդիրները վեր են անձնական վիրավորվածությունից։ Արցախցիներին մտահոգել է հատկապես այն, որ օրակարգում հատուկ շեշտադրում չկա Արցախի ժողովրդի իրավունքների հարցին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Երևանի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի շուրջ տիրող իրավիճակին։ ՀՀ վարչական դատարանը 2026թ-ի մայիսին բավարարել է ՀՀ դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը շենքի նկատմամբ, ինչպես նաև հողամասի օգտագործման իրավունքը։ Այժմ գործը վերաքննիչ դատարանում է, իսկ որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 26-ին։
Օրակարգում է եղել նաեւ Արցախի Աժ նախագահ ընտրելու հարցի շուրջ քննարկումները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ այս հարցը շարունակում է օդից առկախված մնալ, եւ դեռեւս ուղիներ չեն կարողանում գտնել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի Sat, 07 Nov 2026 17:00:49 +0400…

23 րոպե ago

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Sat, 07 Nov 2026 16:44:27 +0400 Հայաստանի գրողների միությունից…

40 րոպե ago

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել Sat, 07 Nov 2026 16:30:02 +0400 Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում…

54 րոպե ago

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը Sat, 07 Nov 2026 16:20:32 +0400 Ներկայացվել է…

1 ժամ ago

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400 Բրյուսելի մի հրապարակային եւ…

1 ժամ ago

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400 ԱՄՆ գաղտնի ծառայությունը…

1 ժամ ago