Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Sat, 07 Nov 2026 17:00:49 +0400


Երեկ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու, ինչպես նախորդ անգամ, առաջադրվել էին երկու թեկնածու` ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Գաղտնի քվեարկության արդյունքով առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ` 6 ձայն 9 հնարավորից։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիրմիր Վարդանյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կրկին այս հարցն էր ընդգրկված։ Որպես թեկնածու առաջադրվել էին դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, սակայն նրանցից ոչ ոք առաջին փուլով նախագահ չէր ընտրվել, ընտրությունը մեկ ամսով հետաձգվել էր: Պարզ է, որ իշխանությունների միջամտությամբ եւ հրահանգով է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը. Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ հասավ իր ուզածին: Տարիներ շարունակ պայքարում էր Հրայր Թովմասյանին հանելու համար` հայտարարելով, որ նա Հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ-ի շահերն է ներկայացնում: Հիմա ՔՊ-ի վառ ներկայացուցչին կարգեց ՍԴ նախագահ:

ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը, հիշեց, թե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ ինչպես էր քննադատում Հրայր Թովմասյանին, նրա կուսակցական լինելու հանգամանքով։ Բալայանը մասնավորապես ասաց․ «Ակնհայտ է, որ Նիկոլը ամեն անգամ մի սուտ ասում է, և ամեն անգամ երբ համեմատում ենք նրա նախկինում արված հայտարարությունները, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ այս մարդը շարունակ սուտ է խոսում։

Հերթական ստերից մեկն էլ այն էր, որ ՍԴ-ն պետք է անկախ լինի։ Այդպիսին է Նիկոլը, ինչ ասում է, անում է դրա հակառակը։ Ասում էր Ղարաբաղը Հայաստան է, և վերջ, հիմա ո՞ւր է Ղարաբաղը։ Ղարաբաղը Հայաստան համարող մարդը հիմա Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է ճանաչում։ Գերագույն խորհուրդը 1992 թվականին արձանագրել էր, որ ՀՀ որևէ պաշտոնատար անձ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում ճանաչել, բայց այս մարդը ճանաչեց։ Նա թքած ունի Սահմանադրության վրա, սահմանադրական նորմերի, և բոլոր տեսակ օրենքների վրա։ Ինչ խելքին փչում է, անում է։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի ընտրությանը, ես այդտեղ ՍԴ նախագահ չեմ տեսնում։ Մենք խոսում ենք այն մասին, որ ՍԴ նախագահը պետք է լինի անաչառ ու պրոֆեսիոնալ, բայց ներողություն, կա՞ այսօր Սահմանադրական դատարան, որ նախագահն էլ լավը կամ վատը լինի։ Սահամանադրական դատարանի ֆունկցիայի իրականացում տեսնո՞ւմ եք այսօր, չեք տեսնում։ Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի։ Մարդիկ դիմել էին Սահմանադրական դատարան, ի՞նչ եղավ։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժից 60 հազար ձայն ոչնչացրին, ի՞նչ արեց ՍԴ-ն։ Աշխարհում չկա այլ երկիր, որ քաղաքական ուժի ստացած քվեները ոչնչացնեն՝ քաղաքական հակառակորդին պատժելու համար։ Եթե մի երկրում 60 հազար մարդու ընտրելու իրավունքից զրկում են, էլ ի՞նչ Սահմանադրական դատարանի մասին է խոսքը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Sat, 07 Nov 2026 16:44:27 +0400 Հայաստանի գրողների միությունից…

21 րոպե ago

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել Sat, 07 Nov 2026 16:30:02 +0400 Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում…

36 րոպե ago

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը Sat, 07 Nov 2026 16:20:32 +0400 Ներկայացվել է…

45 րոպե ago

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400 Բրյուսելի մի հրապարակային եւ…

50 րոպե ago

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400 ԱՄՆ գաղտնի ծառայությունը…

1 ժամ ago

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ Sat, 07 Nov 2026 15:57:08 +0400 Մեր տեղեկություններով՝…

1 ժամ ago