Ստի դետեկտորն անգամ անզոր է այս իշխանության դեմ․․․

Ստի դետեկտորն անգամ անզոր է այս իշխանության դեմ․․․

Sat, 07 Nov 2026 20:15:15 +0400


Այս իշխանությունն այնքան է ստել ու շարունակում է ստել, որ ինչ էլ ասում է՝ մարդիկ չեն հավատում։ Հնարավոր չէ թվարկել այն բազմահազար ստերը, որոնց կուտակային ազդեցությամբ մարդիկ այլևս չեն քննարկում։ Չեն հավատում ու վերջ։

Ստի դետեկտորն անգամ նրանց դեմ անզոր է։ Իշխանությունը ստի դետեկտորի դեմ ստի նորագույն տեխնոլոգիա է կիրառում։ Այն սնուցվում է նախապես պատրաստված հուշումներով և ունի ստի բացահայտումից պաշտպանվելու խիստ ռեժիմ։ Այնքան կատարելագործված համակարգ է, որ ոչ միայն խաբում է ստի դետեկտորին, այլև ստիպում նրան կասկածել սեփական սարքավորումներին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տնտեսական հայտարարությունները այդ տեխնոլոգիայի կատարելության վերջին ապացույցն են։ Նրա հուշումների համակարգին հնարավոր չէ բռնացնել որևէ կետում։ Հայկական ծագման ապրանքների արտահանման աճի մասին այնպիսի ցուցանիշներ է ներկայացնում, որ այդ ապրանքներն իրենք են ամաչում իրենց հաջողություններից ու կորցնում պիտանիությունը։

Պարզվում է՝ որքան Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում հայկական ապրանքների նկատմամբ, այնքան Հայաստանի տնտեսությունն ավելի մեծ թափով է զարգանում ու ծաղկում։ Ասում է՝ գազը 300 տոկոս էլ թանկացնեն, դա հե՜չ բան է։ Տնտեսական տրամաբանությունն այստեղ արդեն անզոր է․ թվերն իրենց կյանքով են ապրում, իրականությունը՝ իր։

Երբ հանրությունը ստի դետեկտոր է միացնում՝ հայտարարությունները ստուգելու համար, նախարարը միանգամից գործի է դնում պաշտպանության հաջորդ շերտը։ Ասում է՝ թվերը հիմնված են ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների վրա։ Այսինքն՝ ինքը ոչինչ չի հորինել, ինքն ընդամենը ներկայացնում է ուրիշի հաշվարկները։ Եթե թվերն են սխալ, թող վիճակագրական կոմիտեն պատասխանի։

Նախարարը սուտ չի ասում, վիճակագրական կոմիտեն է ասում։ Ինքն ընդամենը մեջբերում է։ Իսկ ստի դետեկտորն այդպես էլ չի կարողանում պարզել՝ ով է ստում, որտե՞ղ է սուտը կամ այդ թվերի ու տոկոսների տակ ինչե՜ր են թաքնվում։ Ստի դետեկտորն էլ այս իշխանությունից ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել։ Երբ միացնում ես, ասում է՝ ինձ դարձրել են ստի շղթայի հերթական զոհը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ կստեղծեն «հրշեջ ԱԹՍ»

Առաջին անգամ կստեղծեն «հրշեջ ԱԹՍ» Sat, 07 Nov 2026 20:30:48 +0400 Թուրքիայում առաջին անգամ կստեղծեն…

7 րոպե ago

Ոստիկանները որոշել են միանա՞լ ցույցերին

Ոստիկանները որոշել են միանա՞լ ցույցերին Sat, 07 Nov 2026 20:08:48 +0400 Իտալիայում կառավարության դեմ նախատեսվող…

29 րոպե ago

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի՝ համախմբման կոչին արձագանքած ուժերի ճեպազրույցները

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի՝ համախմբման կոչին արձագանքած ուժերի ճեպազրույցները Sat, 07 Nov 2026 20:04:08 +0400 Latest…

34 րոպե ago

Բանակցել է 12 երկրի ներկայացուցչի հետ

Բանակցել է 12 երկրի ներկայացուցչի հետ Sat, 07 Nov 2026 20:00:48 +0400 Վերջին մի քանի…

37 րոպե ago

Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը

Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը Sat, 07 Nov 2026 19:53:48 +0400 Latest…

44 րոպե ago

Դրամի ամրապնդումը ոչ թե տոնելու, այլ լրջորեն ուսումնասիրելու երևույթ է

Դրամի ամրապնդումը ոչ թե տոնելու, այլ լրջորեն ուսումնասիրելու երևույթ է Sat, 07 Nov 2026 19:45:04…

53 րոպե ago