Առաջին անգամ կստեղծեն «հրշեջ ԱԹՍ»
Sat, 07 Nov 2026 20:30:48 +0400
Թուրքիայում առաջին անգամ կստեղծեն հրշեջ անօդաչու թռչող սարք, որը նախատեսված է անտառային հրդեհների հանգցնելու համար։ Այս մասին հայտնում է Hürriyet պարբերականը։ Համաձայն հաղորդման, Թուրքիայի Գյուղատնտեսության եւ անտառային տնտեսությունների նախարար Իբրահիմ Յումաքլին ասել է, որ կկիրառվեն արհեստական բանականության ստեղծած հնարավորությունները՝ անտառային հրդեհների օջախների հայտնաբերման համար։ Նոր դրոնները կհավաքվեն ռազմական արդյունաբերության գործարաններում։ Դրոնները ի վիճակի կլինեն ջուր ցանելու հրդեհային օջախների վրա։
Նշենք, որ ներկայումս դրոնները կիրառվում են հրդեհային օջախների հայտնաբերման համար։ Նոր դրոնները կկարողանան դրանք նաեւ հանգցնել ու ինչը ամենակարեւորն է՝ հանգցնել դժվարամատչելի տեղանքներում բռնկված հրդեհային օջախները, քանի որ հաճախ նման օջախների հանգցնելը դառնում է գրեթե անհնար։