Ահա, թե ինչու էր հերթական անգամ խախտվել Սահմանադրությունը

Ահա, թե ինչու էր հերթական անգամ խախտվել Սահմանադրությունը

Sat, 07 Nov 2026 21:45:07 +0400


Եթե վաղը խորհրդարանական ընտրություն անցկացվեր, ապա իշխող կուսակցությանն ու նրա արբանյակներին ձայն կտար ընտրողների 26 տոկոսը, ընդդիմությանը՝ ±21 տոկոսը: Եվ մի հսկա հատված՝ 37 տոկոս, կտատանվեր մինչև ընտրատեղամաս հասնելը: Կմնային նրանք (11.7 տոկոս), ովքեր ընդհանրապես չէին քվեարկի կամ մասնակցի ընտրությանը: Եթե այս տվյալները ածանցենք ընտրողների ընհանուր քանակի վրա, կարող ենք ենթադրել, որ Հայաստանում առկա չէ պաշտոնապես ներկայացվող ընտրողների թիվը՝ 2.5 միլիոն: Այդ քանակից երկրում առկա է 1.5 միլիոնը (2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանը մասնակցածները)՝ գումարած մոտ 12 տոկոս կամ 180 հազար ընտրող: Այսինքն, ընդհանուր առմամբ 1 միլիոն 800 հազար ընտրող: Բայց այդ դեպքում ստացվում է, որ հունիսի 7-ին ընտրությանը մասնակցել է հայաստանյան ընտրողների ոչ թե 60, այլ ավելի քան 90 տոկոսը:
Բայց մասնակցության նման քանակ սովորաբար չի լինում: Ինչը նշանակում է, որ «GALLUP International Association» Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից անցկացված սոցհարցման մասնակիցներից 13.1 տոկոսը ևս չի մասնակցում ընտրություններին՝ դա քողարկելով պատասխանելուց հրաժարվելու տեսքով: Ու այդ դեպքում 180 հազարին պետք է գումարենք ևս 210 հազար ու ստանանք անտարբերների իրական կամ դրան մոտ քանակը՝ շուրջ 400 հազար: Ու եթե դա էլ գումարենք 1 միլիոն 500 հազարին, որ մասնակցել են հունիսի 7-ին, կստանանք սովորաբար Հայաստանում գտնվող չափահասների թիվը՝ 1 միլիոն 900 հազար: Որպես ընտրող գրանցվածներից մնացած 600 հազարը բացակայում է: Ու դրա կեսից ավելին՝ ենթադրաբար երեք քառոդը (450 հազարը) կամ նույնիսկ չորս հինգերորդը (480 հազարը)՝ եթե ոչ ավելին, գտնվում է Ռուսաստանում: Իսկ դա հսկայական թիվ է: Պարզ է, չէ՞, թե ինչու մեծ մասը կարող է գտնվել Ռուսաստանում:

Այս թվերին հաստատ տեղյակ էր գործող իշխանությունը: Ու այդ պատճառով, նախ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանում բնակվող ընտրողների պոտենցիալ վերադարձի առումով: Ու անմիջապես օրենք ընդունեց՝ սահմանափակելով ընտրելու՝ հայաստանցիների իրավունքը՝ խախտելով սահմանադրական դրույթը: Ինչն, իհարկե, անտարբերության մատնվեց Վենետիկի հանձնաժողով կոչված կամ այլ եվրոպական կառույցների կողմից: Չնայած եվրոպական Մոլդովայում Մայա Սանդուն 2024-ին նախագահ ընտրվեց, իսկ մեկ տարի անց՝ նրա կուսակցությունը շահեց խորհրդարանական ընտրությունները հենց եվրոպական երկրներում բնակվող ու աշխատող մոլդովացիների ձայների հաշվին: Ընդ որում, նրանք հայրենիք վերադառնալու կարիք չունեին, քանի որ ընտրատեղամասեր բացվում էին հենց եվրոպական քաղաքներում: Բացվում էին ավելի շատ, քան լինում էր դրա կարիքը: Ինչն էլ բերեց «մեռած հոգիների» կամ այլ տեսքով ընտրակեղծարարության մեծ ալիքին: Ինչպես երևում է, այսպիսի դեպքերում ժողովրդավարության տեսակետից կարևորը ոչ թե սկզբունքն է, այլ այն հարցը, թե ում շահերին կարող է ծառայել այդ սկզբունքը:

Չեմ կարող չանդրադառնալ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար ընտրական տեղամասեր չբացելու և քվեարկությունը բացառապես երկրի տարածքում կազմակերպելու սկզբունքին՝ կյանքի կոչված 2007 թվականի ընտրական բարեփոխումներով: Նման արգելքն ուներ տրամաբանական պատճառներ՝ արտասահմանում ընտրատեղամասեր բացելու լոգիստիկ ու ֆինանասական բարդությունները, ընտրացուցակների ճշգրտության խնդիրներն ու վերահսկողություն իրականացնելու անհնարինությունը: Չմոռանանք, որ այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, ով ռուսամետի համբավ ունի: Թե ինչպես է այդ հանգամանքը համատեղվում հենց նրա օրոք սահմանված արգելքի հետ՝ դժվար է ասելը: Ենթադրում եմ, որ դա եվրոպական կառույցների պահանջն է եղել՝ եվրաչինովնիկները հեռու են նայել, ու ինքը չի կարողացել դեմ գնալ դրան: Արդյունքում էլ՝ 2026-ին օգտվեց Նիկոլը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

17 րոպե ago

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին Sun, 08 Nov 2026 22:58:06 +0400 ԱԼԻԵՎԻ ՄԱՄԼՅՈւՔՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ…

19 րոպե ago

Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից

Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից Sun, 08 Nov 2026…

23 րոպե ago

Ո՞ր բանջարեղենն է համարվում առողջ սննդակարգի «արքան»

Ո՞ր բանջարեղենն է համարվում առողջ սննդակարգի «արքան» Sun, 08 Nov 2026 22:48:01 +0400 Դդմիկը կրում…

29 րոպե ago

ԵՄ անդամակցության հանրաքվեն կեղծվել է․ վարչապետ

ԵՄ անդամակցության հանրաքվեն կեղծվել է․ վարչապետ Sun, 08 Nov 2026 22:30:53 +0400 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ…

46 րոպե ago

Մենք նախահարձակ չենք, բայց պետք է իմանան, որ մեզ վրա հարձակվելիս արժանի պատասխան կստանան

Մենք նախահարձակ չենք, բայց պետք է իմանան, որ մեզ վրա հարձակվելիս արժանի պատասխան կստանան Sun,…

47 րոպե ago