Կկրճատեն էլեկտրամեքենաների արտադրությունը
Sat, 07 Nov 2026 22:00:55 +0400
Ամերիկյան Tesla ընկերությունը մտադիր է 2027 թվականին կրճատելու Cybertruck էլեկտրապիկապների արտադրությունը։ Նպատակը՝ արտադրական հզորությունների ապահովումն է Cybercab ռոբոտաքսիների արտադրությունը իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իլոն Մասկը։ Cybercab ռոբոտաքսիները, հիշեցնենք, որ Մասկը ներկայացրել էր 2024 թվականի հոկտեմբերին։ Նա հայտարարել էր, որ մեքենաները ամբողջապես լինելու են ինքնավար եւ չեն ունենա վարորդի վարման համար նախատեսված մեխանիզմներ։ Նման մեկ ռոբոտաքսիի արժեքը գործարարների համար, կկազմի 30 հազար ամերիկյան դոլար։