Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում
Sun, 08 Nov 2026 11:37:04 +0400
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում։
Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։