Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400


Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մի խումբ երիտասարդների հետ, որոնք տարբեր բուհերից և տարբեր մարզերից էին։

Հետևելով երիտասարդների հարցադրումներին՝ ուրախություն ապրեցի։ Նրանց հարցերի մեջ կարմիր թելի պես անցնում էր ոչ թե գովքը, այլ՝ քննադատությունը։ Հանդիպման ընթացքում եղան նաև մի քանի դրվագներ, երբ երիտասարդներն իսկապես նեղը գցեցին Փաշինյանին։

Կարևոր արձանագրում․ Փաշինյանին չի հաջողվել մանկապարտեզի, ասֆալտի կամ գյուղի ակումբի վերանորոգման պատմություններով երիտասարդների վրա ծախել իր հորինած «Իրական Հայաստանի» հայեցակարգը։ Չի կարողացել նաև ընդդիմախոսների կալանավորումները ներկայացնել որպես թալանի դեմ պայքար և արդարադատության վերականգնում։
Այս ամենին գուցե հավատում են 50-ն անց մեր որոշ հայրենակիցներ, բայց ամենակարևորն այն է, որ երիտասարդությունն ավելի իրատեսորեն է գնահատում իրավիճակը։ Եվ սա, հավանաբար, անակնկալ էր Փաշինյանի համար։

Մեր 50-ն անց հայրենակիցները թող երբեմն լսեն իրենցից 20-30 տարով փոքր երիտասարդներին, տեսնեն, որ նրանք ավելի լավ են պատկերացնում երկրում առկա խնդիրները և վարչապետի պարտականությունները: Նրանք այդ խնդիրները չեն մոռանում` տեսնելով նոր գցված ասֆալտը, հանդիպումների ժամանակ շնորհակալություն չեն հայտնում պաշտոնյաներին՝ մոռանալով իրենց առջև ծառացած բազմաթիվ դժվարությունների մասին, և նույնիսկ ասֆալտի մեջ են խնդիր տեսնում, երբ դրա կարիքն իրականում կա։
Այս հանդիպումը Փաշինյանի համար պետք է հետևություններ անելու առիթ դառնար, եթե նա դեռ ունակ է ինչ որ հետևություններ անելու։ Նա պետք է հասկանա, որ եթե մարզերում տատիկ-պապիկների վրա կարողանում է ծախել գյուղի գույնզգույն ներկված մանկապարտեզի կամ ասֆալտապատված ճանապարհի հանգամանքը՝ որպես իրենց կյանքի բարելավման ապացույց, ապա երիտասարդության վրա այդ հնարքը չի աշխատում։

Ի վերջո, գյուղի մանկապարտեզի վերանորոգումը կամ նոր ասֆալտն ինքնին կապ չունեն տատիկ-պապիկների կենսամակարդակի բարձրացման հետ։ Իսկ երիտասարդները դա շատ լավ են հասկանում։

Ապրեն այն երիտասարդները, որոնք իրականությունն իրատեսորեն են գնահատում, չեն վախենում քննադատել, հարցեր տալ և պահանջներ ներկայացնել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամանորին քանի՞ օր կհանգստանանք․ 2027 թվականի հունվարի ոչ աշխատանքային օրերը

Ամանորին քանի՞ օր կհանգստանանք․ 2027 թվականի հունվարի ոչ աշխատանքային օրերը Sun, 29 Nov 2026 14:15:36…

10 րոպե ago

Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում

Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում Sun, 29 Nov 2026 14:00:08 +0400 Ուկրաինան…

26 րոպե ago

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել Sun, 29 Nov 2026 13:45:41 +0400 Միացյալ…

40 րոպե ago

Արգելել են բժշկական փաստաթղթերում կանանց իրական անուններով նշելը

Արգելել են բժշկական փաստաթղթերում կանանց իրական անուններով նշելը Sun, 29 Nov 2026 13:30:05 +0400 Աֆղանստանի…

56 րոպե ago

Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել

Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել Sun, 29…

1 ժամ ago

Հոլիվուդյան դերասանն է ուզում դառնալ ԱՄՆ նախագահ

Հոլիվուդյան դերասանն է ուզում դառնալ ԱՄՆ նախագահ Sun, 29 Nov 2026 13:00:06 +0400 Հոլիվուդյան դերասան…

1 ժամ ago