Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400


Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մի խումբ երիտասարդների հետ, որոնք տարբեր բուհերից և տարբեր մարզերից էին։

Հետևելով երիտասարդների հարցադրումներին՝ ուրախություն ապրեցի։ Նրանց հարցերի մեջ կարմիր թելի պես անցնում էր ոչ թե գովքը, այլ՝ քննադատությունը։ Հանդիպման ընթացքում եղան նաև մի քանի դրվագներ, երբ երիտասարդներն իսկապես նեղը գցեցին Փաշինյանին։

Нет описания.

Կարևոր արձանագրում․ Փաշինյանին չի հաջողվել մանկապարտեզի, ասֆալտի կամ գյուղի ակումբի վերանորոգման պատմություններով երիտասարդների վրա ծախել իր հորինած «Իրական Հայաստանի» հայեցակարգը։ Չի կարողացել նաև ընդդիմախոսների կալանավորումները ներկայացնել որպես թալանի դեմ պայքար և արդարադատության վերականգնում։
Այս ամենին գուցե հավատում են 50-ն անց մեր որոշ հայրենակիցներ, բայց ամենակարևորն այն է, որ երիտասարդությունն ավելի իրատեսորեն է գնահատում իրավիճակը։ Եվ սա, հավանաբար, անակնկալ էր Փաշինյանի համար։

Нет описания.

Մեր 50-ն անց հայրենակիցները թող երբեմն լսեն իրենցից 20-30 տարով փոքր երիտասարդներին, տեսնեն, որ նրանք ավելի լավ են պատկերացնում երկրում առկա խնդիրները և վարչապետի պարտականությունները: Նրանք այդ խնդիրները չեն մոռանում` տեսնելով նոր գցված ասֆալտը, հանդիպումների ժամանակ շնորհակալություն չեն հայտնում պաշտոնյաներին՝ մոռանալով իրենց առջև ծառացած բազմաթիվ դժվարությունների մասին, և նույնիսկ ասֆալտի մեջ են խնդիր տեսնում, երբ դրա կարիքն իրականում կա։
Այս հանդիպումը Փաշինյանի համար պետք է հետևություններ անելու առիթ դառնար, եթե նա դեռ ունակ է ինչ որ հետևություններ անելու։ Նա պետք է հասկանա, որ եթե մարզերում տատիկ-պապիկների վրա կարողանում է ծախել գյուղի գույնզգույն ներկված մանկապարտեզի կամ ասֆալտապատված ճանապարհի հանգամանքը՝ որպես իրենց կյանքի բարելավման ապացույց, ապա երիտասարդության վրա այդ հնարքը չի աշխատում։

Нет описания.

Ի վերջո, գյուղի մանկապարտեզի վերանորոգումը կամ նոր ասֆալտն ինքնին կապ չունեն տատիկ-պապիկների կենսամակարդակի բարձրացման հետ։ Իսկ երիտասարդները դա շատ լավ են հասկանում։

Ապրեն այն երիտասարդները, որոնք իրականությունն իրատեսորեն են գնահատում, չեն վախենում քննադատել, հարցեր տալ և պահանջներ ներկայացնել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել․ Արտենին նրանց քարտեզների վրա արդեն նշվել է

Թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել․ Արտենին նրանց քարտեզների վրա արդեն նշվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով