Անակնկալ ժեստ են արել ի պատիվ Ռոնալդուի
Sun, 08 Nov 2026 17:00:51 +0400
Նիդերլանդական Transavia ավիաընկերությունոը որոշում է կայացրել դուրս բերել շրջանառությունից ուղեւորական 7C տեղը դեպի Ֆունշալ թռչող օդանավների համար, դրանով հայտնելով իր հարգանքը Քրիշտիանու Ռոնալդուի հանդեպ։ Այս մասին հայտնում է ավիաընկերության Մամուլի ծառայությունը։ Ֆունշալը Ռոնալդուի հայրենի քաղաքն է, որի օդանավակայանը կրում է նրա անունը։ Հիշեցնենք, որ քառասունմեկամյա Ռոնալդուն նոյեմբերի հինգին հայտարարեց, որ ավարտում է Պորտուգալիայի հավաքականում հանդես գալը։