Ալիևն ասել է՝ պետք չի, գցի ջեբս․․․

Ալիևն ասել է՝ պետք չի, գցի ջեբս․․․

Sun, 08 Nov 2026 17:15:29 +0400


Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրությունը փոխել չի պահանջում։ Պարզապես ասում է՝ քանի դեռ չեք փոխել, խաղաղության պայմանագիր չեմ ստորագրի։ Սա մոտավորապես նույնն է, որ բժիշկը հիվանդին ասի՝ փող տալը քո անձնական գործն է, չեմ պարտադրում, բայց առանց դրա հիվանդանոցից դուրս չես գա։ Հենց այսպիսի տրամաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը ներկայացնում Ալիևի դիրքորոշումը՝ պետք չի, գցի ջեբս։

«Խաղաղության օրակարգը» դրոշ դարձրած Փաշինյանի համար անսպասելի էր, երբ հանրային դաշտ մտցվեց «Ալիևյան սահմանադրություն» դրույթը։ Վտանգը զգալով՝ անմիջապես արձագանքեց, բայց լավ կլիներ՝ չարձագանքեր։ Նրա խոսքից հետո ավելի հստակ դարձավ այն, ինչ փորձում էր շրջանցել. Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ոչ թե իշխանության ներքին քաղաքական օրակարգն է, այլև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ևս մի նախապայման։

Փաշինյանն ասում է, թե Ադրբեջանի նախագահն ընդունում է՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը մեր ներքին գործն է, իրենք այդ հարցը չեն բարձրացնում մեր առաջ, բայց գործող Սահմանադրության պայմաններում չեն ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Բառացիորեն նրա խոսքն այսպիսին է. «Ադրբեջանի նախագահն էլ ինձ հետ խոսակցություններում ասել է, որ իրենք ընդունում են՝ դա մեր ներքին գործն է, իրենք այդ հարցը չեն բարձրացնում մեր առաջ, բայց նաև ասում են՝ սահմանադրական այս կարգավորումների շրջանակում իրենք չեն պատրաստվում, չեն ուզում ստորագրել խաղաղության համաձայնագիրը»։

Մի պահ կանգ առնենք։ Իսկ սա ի՞նչ է նշանակում։ Եթե Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է, ապա ի՞նչ կապ ունի այն խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Ինչո՞ւ է այդ պայմանագիրը կապվում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հետ։ Ադրբեջանն ասում է՝ ձեր Սահմանադրությունը ձեր գործն է, բայց քանի դեռ այն չեք փոխել, պայմանագիր չեմ ստորագրի։ Սա պահանջ չէ՞։ Պարտադրանք չէ՞։ Իհարկե, հստակ պարտադրանք է։ Պարզապես այն ներկայացվում է ոչ թե որպես պահանջ, պարտադրանք, այլ որպես պայմանագիր չստորագրելու իրավունք։

Եվ ահա այստեղ է Փաշինյանի մանիպուլյացիան։ Նա Ադրբեջանի նախապայմանը ներկայացնում է որպես մեր ներքին գործերին չմիջամտելու դիրքորոշում։ Այսինքն՝ Ալիևը ոչինչ չի պահանջում, ոչինչ չի պարտադրում, ուղղակի չի ստորագրում։ Իսկ թե ինչու չի ստորագրում և ինչ է ուզում դրա դիմաց՝ դա երկրորդական հարց է։

Բայց այդպես չէ։ Եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ, ուրեմն այդ փոփոխությունը դադարել է լինել միայն ներքին քաղաքական հարց։ Այն դարձել է Բաքվի առաջադրած նախապայման։

Եվ այստեղ ամենակարևոր հարցն է՝ եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը, ո՞վ է երաշխավորելու, որ Ալիևը հաջորդ օրը նոր պայման չի առաջադրի։ Ո՞վ է երաշխավորելու, որ խաղաղության պայմանագրի դիմաց հերթական զիջումը չի պահանջի։ Որովհետև եթե խաղաղությունը կախված է ոչ թե փոխադարձ պարտավորությունների կատարումից, այլ Ալիևի անընդհատ փոփոխվող ցանկություններից, ապա դա ի՞նչ խաղաղություն է։ Իսկ Փաշինյանը դեռ շարունակում է մեզ համոզել, որ Ադրբեջանը ոչինչ չի պահանջում։ Բժիշկն էլ, ասում է՝ պետք չի, գցի ջեբս․․․

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես են Նոր տարին նշում աշխարհի տարբեր երկրներում

Ինչպես են Նոր տարին նշում աշխարհի տարբեր երկրներում Sun, 08 Nov 2026 17:45:03 +0400 Ամանորը…

13 րոպե ago

Մեզ չպետք է Սահմանադրություն պարտադրեն դրսից

Մեզ չպետք է Սահմանադրություն պարտադրեն դրսից Sun, 08 Nov 2026 17:32:57 +0400 Latest news from…

25 րոպե ago

Սկսել են նվազեցնել կենսաթոշակները

Սկսել են նվազեցնել կենսաթոշակները Sun, 08 Nov 2026 17:30:31 +0400 Եվրոպական երկրներում սկսել են վերանայել…

28 րոպե ago

Մենք Ալիևի դիրքորոշմանը դեմ ենք, պետք է մեր դիրքորոշումը ցույց տանք

Մենք Ալիևի դիրքորոշմանը դեմ ենք, պետք է մեր դիրքորոշումը ցույց տանք Sun, 08 Nov 2026…

30 րոպե ago

Անակնկալ ժեստ են արել ի պատիվ Ռոնալդուի

Անակնկալ ժեստ են արել ի պատիվ Ռոնալդուի Sun, 08 Nov 2026 17:00:51 +0400 Նիդերլանդական Transavia…

57 րոպե ago

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան Sun, 08 Nov 2026 16:45:15 +0400 ՀՀ ԱԺ «Հայաստան»…

1 ժամ ago