Ալիևն օկուպացված Շուշիում կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության մասին․ Նորից մեղադրել է
Sun, 08 Nov 2026 18:00:33 +0400
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր այցելել են օկուպացված Արցախի Շուշի, բանակցություններ վարել, 44-օրյա պատերազմի ավարտին նվիրված միջոցառումների մասնակցել, ապա հանդես եկել մամուլի ասուլիսով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերություններին, Իլհամ Ալիևն ընդգծել է, որ իրավիճակը հիմնարար կերպով փոխվել է։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և հույս է հայտնել, որ այն կհանգեցնի կոնկրետ արդյունքների։
Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեկ տարի առաջ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սակայն փաստաթղթի վերջնական ստորագրումը դեռևս տեղի չի ունեցել։
Նրա խոսքով՝ «դրա համար կան կոնկրետ պատճառներ, որոնք լավ հայտնի են Ադրբեջանի և Թուրքիայի հանրությանը»։
Ադրբեջանի բռնապետը, ըստ ամենայնի, նկատի է առել մեր երկրին ուղղված անհեթեթ պահանջը՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված։