Ի՞նչ է կատարվում Մոսկվայում․ հարյուրավոր անչափահասներ են ձերբակալվել
Sun, 08 Nov 2026 18:30:38 +0400
ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել է Մոսկվայի կենտրոնում կանխարգելիչ միջոցառումների մասին՝ հանրային վայրերում ալկոհոլի օգտագործումը և այլ վարչական խախտումները կանխելու համար: Գերատեսչությունից պարզաբանել են, որ նոյեմբերի 7-ին կատարված խուզարկությունների ժամանակ ձերբակալվածները տեղափոխվել են Ներքին գործերի նախարարության Բասմանի շրջանի վարչություն՝ պարզաբանումներ ստանալու համար:
«Օրենքը խախտածների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն սահմանված ընթացակարգերին համապատասխան», – հավելել է ոստիկանությունը:
Նախորդ օրը REN TV-ն հաղորդել էր Կիտայ-Գորոդում դեռահասների զանգվածային ձերբակալությունների մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ 300 անչափահասներ տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ: Ականատեսները հայտնել են, որ ձերբակալվածների ծնողներին մեկ առ մեկ թույլատրվել է մտնել ոստիկանական բաժանմունքներ:
Ըստ ռուսական ՏԳ ալիքների, Կիտայ-Գորոդում ձերբակալված մեծահասակներին, այդ թվում՝ ուսանողներին, առաջարկվել է պայմանագրեր կնքել Պաշտպանության նախարարության հետ:
Նշվում է, որ ռեյդերի նպատակը ոչ միայն ալկոհոլ օգտագործների շրջանում է, այլև՝ հավանական թրմամոլների և ծխողների։
Ըստ նույն ՏԳ ալիքների, ձերբակալվածներին նաև ծեծի են ենթարկում ոստիկանական բաժանմունքներում։