Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
Sun, 08 Nov 2026 20:30:47 +0400
Հայաստանում ոչ աշխատանքային օրերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով, որով սահմանված են նաև հանրապետությունում նշվող տոնական և հիշատակի օրերը։Դեկտեմբեր ամսվա տոնական և հիշատակի օրերը։
Ոչ աշխատանքային օր
Դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային օր է։
Տոնական և հիշատակի օրեր
Դեկտեմբերի 7-ին նշվում է Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրը։
Դեկտեմբերի 9-ին նշվում է Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման միջազգային օրը։
Դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը։
Դեկտեմբերի 20-ին նշվում է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը։
Եկեղեցական տոն
Դեկտեմբերի 29-ին նշվում է Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանը։