Վերին Լարսը կրկին փակ է
Sun, 08 Nov 2026 20:15:58 +0400
Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը՝ «Վերին Լարս» անցակետը, փակվել է ծանր բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պատճառը ձյունն ու օդի ցածր ջերմաստիճանն են։