Մեր շուրջը կատարվողն արդեն շատ մտահոգիչ է

Մեր շուրջը կատարվողն արդեն շատ մտահոգիչ է

Sun, 08 Nov 2026 20:45:23 +0400


Օրվա լրահոսին հետևելիս ստիպված ենք լինում անընդհատ լսել դժբախտ պատահարների, ավտովթարների, սպանությունների մասին։ Եվ այս ամենն արդեն պարզապես մտահոգիչ չէ․ այն վերածվում է լուրջ ահազանգի՝ մեր հասարակության անվտանգության հետ կապված։ Ավտովթարների մասով Փաշինյանն արդեն գտել է արդարանալու տարբերակը՝ հայտարարելով, թե քանի դեռ մեքենաներ կան, վթարներ էլ կլինեն։ Այս պարզունակ տրամաբանությամբ նա փորձում է խուսափել թե՛ իր, թե՛ ՆԳՆ-ի պատասխանատվությունից։ Սպանությունների մասով էլ, թերևս, վաղը կարող է նույն տրամաբանությամբ հայտարարել՝ քանի դեռ մարդիկ կան, սպանություններ էլ կլինեն։ Եվ այսպես շարունակ՝ պատասխանատվությունից խուսափելու հերթական փորձերը։ Մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը կամ անտարբեր է այս դեպքերի նկատմամբ, կամ, ավելի վատ, դրանցով առանձնապես մտահոգված չէ։ Հակառակ դեպքում՝ նման պատասխաններ չէր տա, այլ ամենօրյա ռեժիմով հանձնարարություններ կտար պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ օր առաջ իրականացնելու կանխարգելիչ գործողություններ, ներկայացնելու դժբախտ պատահարների պատճառները, առաջարկելու լուծումներ և քայլեր ձեռնարկելու՝ նման դեպքերի թիվը նվազեցնելու համար։ Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր փողոցներն ու բակերը վերածվել են խրամատների՝ զուրկ տարրական անվտանգության պայմաններից ու անհրաժեշտ կահավորումից։ Քաղաքացիները ստիպված են ապրել մի իրականության մեջ, որտեղ ամեն օր կարող են բախվել նորանոր վտանգների։ Ինչպե՞ս է հնարավոր, որ երկրում դժբախտ դեպքերն օրեցօր ավելանան, իսկ երկրի ղեկավարը խուսափողական կամ, ավելի վատ` ցինիկ պատասխաններով շրջանցի խնդրի բուն էությունը՝ փոխարենը զբաղվելու դրանց լուծմամբ։ Խնդիրն այն չէ, որ դժբախտ պատահարներ ընդհանրապես չպետք է լինեն։ Խնդիրն այն է, թե պետությունն ինչ է անում դրանք կանխելու, քաղաքացիներին պաշտպանելու և պատասխանատուներին հաշվետու դարձնելու համար։ Փաշինյանն ուժային կառույցները բացառապես ընկալում է որպես սեփական իշխանությունը պահելու և ընդդիմախոսներին ճնշելու գործիք։ Մինչդեռ դրանց առաջնային առաքելությունը պետք է լինի քաղաքացիների անվտանգությունը, հանրային կարգի պահպանումն ու երկրում առկա վտանգների կանխարգելումը։ Ուժային կառույցները միայն իշխանություն պահելու մեխանիզմ չէ։ Ուժային կառույցները նախևառաջ երկրի քաղաքացու անվտանգության երաշխավորը պետք է լինեն։ Իսկ երբ քաղաքացին ամեն օր ստիպված է մտահոգվել իր կյանքի ու անվտանգության համար, դա արդեն ոչ թե առանձին դեպքերի, այլ պետական կառավարման լուրջ ձախողման մասին է խոսում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին Mon, 09 Nov 2026 22:47:58 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

8 րոպե ago

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան Mon, 09 Nov 2026 22:43:01 +0400 Արամ Մելիքյանը…

13 րոպե ago

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում Mon, 09 Nov 2026 22:40:52 +0400 Ինչով է պայմանավորված այն,…

15 րոպե ago

Ինչ հետևանքներ կարող է թողնել հանրաքվեն

Ինչ հետևանքներ կարող է թողնել հանրաքվեն Mon, 09 Nov 2026 22:35:40 +0400 Հայաստանում ստեղծված իրավիճակում…

20 րոպե ago

Սկզբում Ադրբեջանի պլանավորման մեջ Արցախի ամբողջական oկnւպաgիա չի եղել

Սկզբում Ադրբեջանի պլանավորման մեջ Արցախի ամբողջական oկnւպաgիա չի եղել Mon, 09 Nov 2026 22:32:52 +0400…

23 րոպե ago

Եվրոպան պետք է ներգրավվի Ուկրաինական կարգավորմանը

Եվրոպան պետք է ներգրավվի Ուկրաինական կարգավորմանը Mon, 09 Nov 2026 22:30:05 +0400 Վաշինգտոնյան վարչակազմը կարծում…

26 րոպե ago